Предыдущая публикация
Մռայլ երեկոն գիրկն է իր կանչում,
Հոգուս արևի պայծառ շողերը
Լուծվում են դանդաղ մութ խավարներում։
Պարտեզում իմ կանաչ, ջահել օրերի
Վարդ ու ծաղիկները խոնարհ են եկել,
Փոխարեն հոտավետ, անուշ բուրմունքի
Ճահիճների գարշ հոտով են լցվել։
Դեռ՝ երեկ էր, որ այգուս մեջ կանգնած
Կանաչ ծառ էի պտղատու, դալար,
Այսօր ճյուղերս մերկ ու չորացած,
Ծաղկելու, երբեք էլ չունեմ հնար։
Կարծես՝ երեկ էր մայրիկս անգին
Ինձ իր քաղցրահամ կաթով էր սնում,
Այսօր ճերմակն է նստել իմ գլխին,
Կյանքիս աշունն է շուրջս պտտվում։
Երանի հետ գային օրերը կրկին
Մանուկ հասակիս մի ակնթարթով,
Գլուխս դրած մայրիկիս ծնկին
Քնած մնայի ես հավերժ քնով!!!
Արտավան Սահակյան!
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 58
Հարգանքներս:
Մի նախատեսի երեկոն շուտ
Մենք դեռ կտեսնենք լոսաբացը մեր
Թեուզ լինենք անքամ ծեր
Ծեր ձին ակունքը չի փչացնի
Թեկույզ եվ պարթը մաշած լինի
Նր կյանքի փորցն անքամ
Կտա ամենքին պատասխան