Предыдущая публикация
Սարի եղնիկ աննման,
Սրտիս շարժիչ զանգ ղողանջուն
Նրա դեղ ու բալասան:
Անծիր է սերս հայրական
Դե՜պի քեզ, իմ վարդ նախշուն,
Դեպի սիրտդ անապական
Շնչող անդուլ բարություն:
Աղեղնաձև ունքերիդ տակ
Աչքերդ սև, սաթագույն,
Պսպղում են, ինչպես վտակ
Գիշեր հագած պարտեզում:
Խորհրդավոր ու դյութական
Աստղոտ երկնի պես անհուն,
Արտացոլն են քո բնության
Գթագորով, սիրասուն:
Մի տարի էլ բեղուն ու ճոխ
Գլորեցիր արժանի,
Թող բյուր անգամ լինեն հաջող
Մնացյալը քո կյանքի:
Այսօր տոն է մեր օջախում
Դու ես այնտեղ ջահը վառման,
Քո վառ ծնունդն ենք վայելում
Շնորհավոր, Նաիր ջան:
Սիրով՝քո հայրիկ, Կյանքիս իմաստ
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 76
Ալ վարդերով միշտ բացված,
Ճամփաներդ հարթ ու կանաչ
Աստծո լույսով ողողված