Предыдущая публикация
Շոյելով յուր դալար ափերը ծաղկուն,
Գլորվում էր անզուսպ,տաշելով հատակ
Սահանքին տանելով երգ ու հաշտություն:
Ծով անրջանքով արբած բովանդակ
Խայտում էր շաղ տալով ծամերը փրփրուն,
Անտեսելով օրեր,տարիք,ժամանակ
Փախչում էր, լքելով հոգս ու դառնություն:
Եվ՝ահա անկարկաչ,խայտանք ու կոհակ
Հետևում հար թողած հունն իր դատարկուն,
Կորցնելով սնուցող աղբյուրները հստակ
Լճացած՝ քաշում է դառն միայնություն:
Երբ հետհայաց եմ նետում հունիս անբնակ
Ցամաքած ակունքն է ինձ ձեռքով անում,
Հասկանում եմ, բախտին էր կյանքս հպատակ,
Իսկ ջանքս պատրանք էր և ունայնություն:
Արտավան Ս
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 55