Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
ՄԻԿՐՈՖՈՆԻ ՄՈՏ Մի քիչ կոպիտ, բայց խոսուն դիմագծեր, հարուստ դիմախաղ, բացառիկ՝ արտահայտիչ՝ աչքեր՝ նայում են էկրանից՝ մերթ փոթորկում, շանթեր արձակում, մերթ ժպտում այնքան մեղմ ու բարի, որ թվում է, զայրույթն անհարիր էր այդ աչքերին. մերթ խոհուն, խորախորհուրդ, մերթ՝ անհուն թախիծով լեցուն աչքեր, որոնք՝ իրոք, ինչպես ընդունված է ասել, հոգու հայելին են: Առանց այդ ամենի, թվում է թե արտիստը կզրկվեր իր հմայքից: Սակայն Հրաչյա Ներսիսյանը՝ նույնքան հմայիչ էր և առանց դրանց, որպես ռադիոդերասան, միկրոֆոնի մոտ: Բեմական էֆեկտներից (լույս, դեկորացիա) և «պաշտպանական» մյուս միջոցներից (հագուստ, դիմաներկ, իրեր և այլն), որոնք գալիս են ամբողջացնելու կերպարը, լրացնելու ն