Բոլորը երեխա ժամանակ հավատում էին Ձմեռ Պապու գոյությանը, իսկ երբ հասունանում են հասկանում են, որ դա պարզապես հեքիաթ էր երեխաների համար։
Հիմա դուք, հավատացյալներդ, հավատում եք Քրիստոսի մասին եկեղեցու հեքիաթներին, բայց երևում է ամանեևին չեք հասունանում։ Երևի մի 2000 տարի էլ պիտի անցնի, որ ձեր հետնորդները ասեն էս ինչ տգետ էին մեր նախնիները։
Քրիստոնյաները մուսուլմաններին համարում են տգետ իրենց Ալլահին հավատալու համար, իսկ մուսուլմաններն էլ քրիստոնյաններին են համարում անհավատ և տգետ։ Ծիծաղելին այն է, որ երկու կողմն էլ ճիշտ են։
Իհարկե ծիծաղելի է, երբ հասունացած մարդիկ 21-րդ դարում, երբ մարդը արհեստական եղանակով կլոնավորում է կենդանի օրգանիզմներ, երբ մարդը ցողունային բջիջներից (stem cells) կարող է ստեղծել օրգաններ, այս հավատացյալ մարդիկ դեռևս հավատում են եկեղեցու տխմար հեքիաթներին, երբ չկա որևէ իրեղեն ապացույց, բայց չեն հավատում այն բանին, ինչն իրենք իրենց աչքերով են տեսնում հեռուստատեսությամբ կամ NASA-ի աղբյուրներից։
Եվ խնդրում եմ երբեք մի ասեք թե ազգը գոյատևել է եկեղեցու շնորհիվ։
Եկեղեցին պարազիտ, մակաբույծ և ձրիակեր կազմակերպություն է, ով պահպանում է իր գոյությունը բացառապես ժողովրդի հաշվին։
Եկեղեցական դոգմատիկ գաղափարախոսությունները բացառապես կապ չունեն հայրենասիրության և պետության հետ։
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 1