ու ես կպատմեմ քեզ սպասելուս մասին։
Ես քեզ կպատմեմ հաշվածս օրերի մասին, այն երազների մասին, որ այդպես էլ չտեսա, որովհետև սպասում էի...Կպատմեմ քեզ գիշերների մասին, աստղերի, քայլող երազանքների ու այրվող կամուրջների մասին...
Ինձ երիցուկներ բեր, ու ես կպատմեմ հաշվածս մայրամուտների մասին, որ լի էին քեզանով։
Իմ սիրած ծաղիկներով զարդարիր ձեռքերս, ու ես կպատմեմ քեզ հաշվածս րոպեների մասին, որ տարիների նման էին անցնում...չէի՜ն անցնում բնավ։
Մի փունջ երիցուկ...ու դու կիմանաս տխրությանս փնջերի մասին։
Ինձ երիցուկներ բեր, ու ես կպատմեմ քեզ սիրելու մասին...դու կիմանաս, որ դա ամենևին էլ հավերժություն չէ, այլ լոկ մի պահ...որ հավերժություն է թվում։
Երիցուկների մի փնջի դիմաց դու կիմանաս, թե ինչքան լավն ես, ինչքան դրական։ Եվ հակառակը, իհարկե, կիմանաս(թեպետ ինքդ էլ լավ գիտես)։
Ես քեզ կասեմ, թե ինչ վարակիչ ժպիտ ունես, ինչքան սիրուն աչքեր ու...հայացք։
Ի՞նչ ես կարծում, արժե՞ երիցուկներին ի պատասխան քեզ գրկել սովորեցնել՝առանց պատճառի, հենց այնպես...
Դու ինձ ամենանուրբ ծաղիկները բեր, որ քո շունչը զգացվի։ Գարուն բեր հետդ։ Հոգնել եմ ձյան մռայլությունից...
Ճամփին կանգնած այն փոքրիկ տղան, որ ծաղիկ է առաջարկում անցորդներին ու ժպտում է բոլորին...երևի հենց ինձ համար մի փունջ ունի պահած։ Գնի՛ր այն ու արի իմանալու՝ինչու եմ հենց այդ ծաղիկը սիրում այդքան շատ(չմոռանաս դու էլ ժպտալ այն տղային)։
Ինձ երիցուկներ բեր ու մտածիր, որ ես երբեք 《թևաթափ》 չեմ անի նրանց. չափից դուրս շատ եմ սիրում։ Եվ, իրոք, մենք պատրաստ չենք թևաթափ անել նրանց, ում սիրում կամ սիրել ենք երբևէ։
Ինձ երիցուկներ բեր, ես քեզ պատմելու մի ողջ կյանք ունեմ...💛
_______________
#ՍյուՆա
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев