Предыдущая публикация
Ուզում եմ փոքրիկ դեղահաբ լինել
Ու ներաշխարհդ ցավերից բուժել,
Ուզում եմ հոգուդ աչքերին նայել,
Եվ մի լիաթո´ք, պարզ ժպիտ տեսնել։
Ուզում եմ փրկել գիժ քամիներից,
Ուզում եմ մաքրել խենթ ալիքներից,
Որ արտասուքիդ ծովը ցամաքի,
Եվ հոգիդ` նորից ուրախ սավառնի։
Ուզում եմ ցավդ առնել ինձ վրա,
Միայն թե հոգի´դ ցավից չգոռա,
Քեզ հեռու պահե´լ բոլոր բոլորից,
Որ ժպիտ տեսնեմ նորից ու նորից։
Ուզում եմ լինել փոքրիկ դեղահաբ,
Բայց հրաշագործ, հզո´ր դեղաչափ,
Որ հոգուդ ներսում հրա´շք կատարեմ
Ու ողջ ցավերդ արմատից պոկե´մ...
Լիլի Շակրին «Երանելիս»
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1