Մի օր, երբ մի քաղաքից մյուսն էր գնում գնացքով, սկսում է բարձր կարդալ Աստծո Խոսքը՝ ուշադրություն չդարձնելով, որ կողքին այլ մարդիկ էլ կան: Ուղևորներից մեկը՝ մի տարեց պապիկ, որը շատ հավատարիմ էր աթեիզմին, բարկությամբ խլում է Աստվածաշունչն ու պատուհանից դուրս է շպրտում։Ընթերցող մարդը շատ է բարկանում, բայց աստվածավախությունը թույլ չի տալիս որևէ բան անել...
Այդ դեպքից երկու տարի անց նա ներկա է լինում հավաքույթի, որտեղ մի մարդ պատմում է, թե ինչպես է Աստված փրկել իր կյանքը մահից.
- Երկու տարի առաջ՝ երբ կյանքս թեքվել էր գլխիվայր և ոչ մի ճանապարհ չէի գտնում այդ վիճակից դուրս գալու համար, որոշեցի ինձ գցել գնացքի տակ և այդպես վերջ դնել կյանքիս։ Երբ գնացքը մոտենում էր ինձ՝ փորձում էի մեջս ուժ հավաքել և նետվել գնացքի տակ, բայց երբ գնացքը հասավ ինձ, հանկարծ մի ուժեղ ապտակ ստացա իմ դեմքին և ընկա գետնին։
Սթափվելուց հետո տեսա մի գիրք, որ հարվածել էր դեմքիս և բացված առջևս ընկած էր։ Նայեցի բացված էջում պատահական մի տող, ու այնտեղ գրված էր. «Եկե՜ք ինձ մոտ,բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ,և Ես ձեզ հանգստություն կտամ» (Մատթևոս 11.28): Այդ օրվանից սկսեցի սերտել Աստվածաշունչը և դարձա Հիսուսին:
Աշխարհում ոչինչ պատահական չի լինում...
Դարձիր Հիսուսին և կգտնես քո հանգիստը
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 28
Իսկ թե իչքան կօգտագործեմ Աստծո անունը դա ձեզ չի վերաբերվում։Թող Աստված Արթնություն բերի ձեր կյանքում։