Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր«՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ»մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի,«Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։
Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ «Օշականցի Գևորիկ»մականվամբ «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։«Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։«Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ» քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։ Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բացահայտվում է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները` գլխավոր դերերում Ես երբե՛ք չեմ լինի ԵԿՄ նախագահ. Սասուն Միքայելյան ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում պայքարում էր Փաշինյանին քաղբանտարկյալ ճանաչելու դեմ ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ Քրեական հեղինակությունները «իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը». Նիկոլ Փաշինյանը կրկնում է Վանո Սիրադեղյանի քայլերը Քրեական հեղինակություններն ու «օրենքով գող»-երը լքել են Հայաստանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ «օրենքով գողերին» բերման ենթարկելու դեպքից Բերման է ենթարկվել 10-ից ավելի օրենքով գող Վրաստանում ձերբակալվել են քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը և նրա եղբայրը ՖՈՏՈ. Անդրանիկ Սողոյանը (Զապ) ռուսական քրեական աշխարհի պարագլո՞ւխ. ի՞նչ կապ ունի նա վրաց «օրենքով գողի» սպանության հետ ԼՐԱՀՈՍ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին 21.06 22:50 Ինչպես լավացնել հիշողությունը 21.06 22:40 Գյուղապետի չարաշահումները ջրի երես դուրս եկան 21.06 22:29 Բացահայտվում է. Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները` գլխավոր դերերում 21.06 22:14 Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ 21.06 22:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ մեխանիզմով է Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությունը մեկ միլիարդից ավել գումար հափշտակել 21.06 22:00 Երբ տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 21.06 21:44 «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը Մանվել Գրիգորյանին «ինքնասպանությա՞ն է դրդում» 21.06 21:31 Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է 21.06 21:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման գործընթաց. Նիկոլ Փաշինյան 21.06 21:00 Դպրոցներում ավելի քան 15 միլիոն դրամ է հափշտակվել. նոր բացահայտում 21.06 20:45 Դեմ ըլլալով կրկին կողմ բոռացին 21.06 20:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր չարաշահումների բացահայտում. կիզակետում «Սեքյուրիթի Դրիմ»-ն է 21.06 20:24 Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում. Հայկ Մարությանը նորություն ունի 21.06 20:13 Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է հնարավոր ստանալ սոցիալական փաթեթի գումարը 21.06 19:45 Ես երբե՛ք չեմ լինի ԵԿՄ նախագահ. Սասուն Միքայելյան 21.06 19:30 Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը 21.06 19:28 ԱԳՆ-ն վերջապես խոսել է թավշյա հեղափոխության ձեռքբերումներից 21.06 19:25 Հեղափոխության օրերին ձերբակալված պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց 21.06 19:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը` ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին 21.06 19:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարը դիմել է գլխավոր դատախազին․ Ազգային արխիվի հաշվապահը մեծ գումարներ է ստացել 21.06 19:00 Տեղի է ունեցել ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի նախանիստը 21.06 18:44 Հայաստանում դեռեւս ամբողջությամբ չի կիրառվում լաբորատոր հետազոտությունների պոտենցիալը. Մասնագետ 21.06 18:34 Երբ և որ դեպքում զինվորի բաժինն իրենով անելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը կդադարի պատգամավոր լինել 21.06 18:29 Վարչապետի ուղիղ հանձնարարականը չի կատարվել. ինչու է հերքվում անհերքելին 21.06 18:12 Ադրբեջանը որոշել է սպառնալ պատերազմով. խմբագրական 21.06 18:00 Ե՞րբ կհարցաքննվի գեներալի գնդապետ կինը 21.06 17:46 Զիդանի որդին կհեռանա Ռեալից 21.06 17:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yans-ում կատարված խուզարկության մանրամասները. ինչ է հայտնաբերվել հսկայական գումարներից բացի 21.06 17:10 Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է դատավորներին 21.06 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ համար դա ողբերգություն է, մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում․ ԵԿՄ փոխնախագահ 21.06 16:52 ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր 21.06 16:47 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԿՄ նիստի մանրամասները․ ազատամարտիկները որոշում են կայացրել 21.06 16:32 ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ում պայքարում էր Փաշինյանին քաղբանտարկյալ ճանաչելու դեմ 21.06 16:21 Հարց քաղաքացիներից` ինչպես է տեղի ունենում ձեռնարկությունների լուծարման գործընթացը 21.06 16:08 Բացահայվել է Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները. իրացվել է շուրջ 10 մլն դրամ 21.06 15:50 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են հայտնաբերել իրավապահները քրեական հեղինակություն «Վստրեչի Ապերի»-ի առանձնատանը 21.06 15:33 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիին 21.06 15:21 «Սասնա ծռերի» անդամներից Արմեն Լամբարյանը գրավով ազատ արձակվեց 21.06 15:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոնց որ թուրքը տանի մեր սնունդը. ԵԿՄ Գավառի տարածքային վարչության նախագահ 21.06 14:47 Մոսկվա-Երեւան չվերթի օդանավը հազիվ է խուսափել մեկ այլ ինքնաթիռի հետ բախվելուց 21.06 14:37 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմիկ Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանի կնոջ կողմից ճնշումների մասին 21.06 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն ժամանակ էլ խոսակցություն էր գնում, որ ապրանքը ճանապարհին կորում է. Մանվել Գրիգորյանի արածը տականքություն է. ԵԿՄ անդամ 21.06 14:27 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այնքան շատ էր կենտրոնացված այդ օրերին, որ տեղ չէր էլ հասնում. ԵԿՄ անդամը մանրամասներ է հայտնում 21.06 14:10 Լիանա Ղալթաղչյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 21.06 13:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաղս էլ գիտեինք, որ անում ա, ինքը ագահ է, եղբոր որդիներից էլ խլեց. Ռուստամ Գասպարյան 21.06 13:49 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ էր փնտրում ոստիկանությունը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում 21.06 13:44 Մորուքս կպահեմ մինչև ԱԱ-2018-ի ավարտը. այն հաջողություն է բերում. Ռոնալդու 21.06 13:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերահսկողական ծառայությունը ստուգումներ կանցկացնի ՊՆ-ում 21.06 13:40 Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակել 21.06 13:24 Հանուն իր իշխանության հարատևման նախկին վարչախումբը ձևավորել էր զինված հրոսակախմբեր. Հիմնադիր խորհրդարան 21.06 13:11 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սեյրան Պետրոսյանին և Խաչատուր Վարագյանին. նոր նշանակում 21.06 13:04 Հոգնել եմ հասկանալուց, դրության մեջ մտնելուց. երգչուհի Լիանան ամուսնալուծվել է 21.06 13:02 ԱԱԾ նոր բացահայտումը ՊՆ հրամանատարների չարաշահումներ մասով. վաճառել են պահեստամասեր 21.06 12:43 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնֆետ լցրա պայուսակդ, որ հետդ տանես. Նիկոլ Փաշինյանի և 10-ամյա Անգելիկայի հանդիպումը 21.06 12:37 Խախտումներ վարչական տուգանքների վճարման գործընթացում. պետությանն ընդհանուր 606 մլն դրամի չափով վնաս է հասցվել. Դատախազություն 21.06 12:04 Բերման ենթարկված քրեական հեղինակություններից և «օրենքով գողերից» կան ձերբակալվածներ. Վալերիյ Օսիպյան 21.06 11:55 Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ 21.06 11:47 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ոչ կարտոշկի անուն եմ տվել, ոչ մսի. Հակոբ Հակոբյանը հերքում է իր ասածները 21.06 11:33 Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց առողջապահության նախարարին 21.06 11:26 2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ 21.06 11:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հարգարժան գործընկերոջը խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածի. Էդմոն Մարուքյանը` Հակոբ Հակոբյանին 21.06 11:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը. մենք կաշխատենք. վարչապետ 21.06 11:14 ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրինագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ 21.06 11:10 ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Բողոքի ակցիա արյունաբանական կենտրոնում. աշխատակիցները դեմ են նախարարի որոշմանը 21.06 10:56 Ինչ է հայտնաբերվել «Սերժի Վաչոյի» օբյեկտում խուզարկության ժամանակ. մանրամասներ 21.06 10:27 ՊՆ-ից հեռացված սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանին պաշտոն են տվել. «Ժողովուրդ» 21.06 10:00 Համաձայնությունը կայացել է. արտահերթ ընտրությունները կլինեն մինչեւ տարեվերջ. «Փաստ» 21.06 09:54 Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» 21.06 09:45 «Կռիսներ». Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանի կինը. «Հրապարակ» 21.06 09:35 Ֆինանսների փոխնախարարի ֆինանսները. «Փաստ» 21.06 09:27 Նիիկոլ Փաշինյանի կառավարությունն արտոնություններ կտա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ընկերությանը. «Ժողովուրդ» 21.06 09:18 Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. մանրամասներ. «Հրապարակ» 21.06 09:08 ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ» 21.06 08:55 Իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ» 21.06 08:47 Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով. հունիսի 21-ի աստղագուշակ 21.06 08:41 Ընդդեմ մանվելիզմի. Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյաններին պատկանող բիզնեսը. «Ժամանակ» 21.06 08:36 Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ» 21.06 08:25 ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» 21.06 08:12 Ուշադրություն. ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից 21.06 08:03 ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ ՕՐՇԱԲԱԹԱՄԻՍ 20 Հունիս 19:39 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ոստիկանությունը խուզարկում օրենքով գող Օշականցի Գևորիկի, Զապի և այլ հեղինակությունների բնակարաններ. կան բերման ենթարկվածներ 20 Հունիս 19:26 «Էս ի՞նչ արեցիք». լարված վիճակ ԱԺ-ում 20 Հունիս 14:55 ԲԱՑԱՌԻԿ. Ոստիկանությունը խուզարկում է քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր»-ի առանձնատունը 20 Հունիս 13:26 Խուզարկություններ «ԵԿՄ Ավան» բաժանմունքում և Մանվել Գրիգորյանի աներորդու
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
https://armlur.am/817065/
Комментарии 1