Նոր տարվա սիրտ չկա
#ֆլեշմոբ
#ուրիշ_Ամանոր
▪ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք ինքնամոռաց գնումներ կատարել Ամանորի համար, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում Ամանոր չեն նշելու, որովհետև նրանց համար կյանքը կանգ է առել 2020-ում։
▪ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք միմյանց համար նվերներ գնել, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում նվերներ չեն գնելու, որովհետև ամենաթանկը նվիրել են հայրենիքին։
▪ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք զարդարել տոնածառը, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում տոնածառի լույսերը հավերժ մարել են։
▪ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք ձեր ամանորյա տոնական կերպարի մասին մտածել, հիշեք, որ առնվազն 1177 մայր սև է հագնելու։
🔴 Այս Ամանորին ես հյուր չեմ գնալու և, կներեք, չեմ ընդունելու, որովհետև ամանորյա ծախսերի առնվազն 100 հազար դրամը փոխանցելու եմ Զինվորին։
🔵 Այս Ամանորը նշելու եմ լուռ, հավատով, որ այն չի կրկնվելու։ Այս Ամանորին միայն խաղաղություն եմ երազելու։
? Հ.Գ. Եթե ֆլեշմոբին միանա 5000 հոգի, մենք կունենանք 500 միլիոն դրամ։ Եկեք վերաարժևորենք Ամանորը։
https://ok.ru/group/53927965491411/topic/151020194163667
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев