ՄԻ ՄՈՌԱՑՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այս պատկերաքանդակի մասին առաջին տեղեկությունը տալիս է գրականագետ և արվեստաբան Գարեգին Լևոնյանը, ով արտասահմանյան ամսագրերից մեկում տեսնում է այդ բարձրաքանդակի նկարը, որի մասին էլ գրած իր հոդվածում (Գարեգին Լևոնյան, Մի առեղծվածային քանդակապատկեր, 1941 թ) համոզմունք է հայտնում, որ բարձրաքանդակը ակնհայտորեն պատկանում է հնագույն հայ հեթանոսական ժամանակներին:
Պատկերաքանդակը պաշտամունքային է, երկրպագության է եկել մի ամբողջ ընտանիք, Թագավորը, Թագուհին և վեց երեխա, որոնք իրենց նվերներն են բերել պատվանդանի վրա տեղադրված ցուլի գլխին, Թագավորն ու Թագուհին հասկեր, կամ ծառի ոստեր իսկ երեխաները անոթներով հավանաբար ծիսական յուղեր:
Ըստ արվեստագետ Գարեգին Լևոնյանի, բարձրաքանդակն արված է մեծ վարպետությամբ ու արվեստով, այն քանդակված է քարի վրա (հավանաբար մարմար) և ձուլածո չէ:
Այս բոլորն իհարկե հետաքրքիր է, բայց զարմանալին այն էր, որ այս հնագույն հեթանոսական ժամանակներին պատկանող պատկերաքանդակի տակ կա երկու տող արձանագրություն … հայերեն տառերով: Չնայած նկարի ցածր որակին, բայց պարզորոշ երևում են Ա, Գ, Ի, Զ, Ռ, Տ, Վ, Ն, Շ, հ տառերը, ճիշտ է, որոշ տառեր էլ թվում է նման չեն հայերենին, բայց կարծում եմ, որ պատկերաքանդակի որոշակի քայքայվածությունը և նկարի որակը թույլ չեն տալիս վերջնական կարդալու արձանագրությունը:
Բանն այն է, որ նույնիսկ միջնադարյան արձանագրությունները, այն էլ քարի առկայության դեպքում երբեմն անհնար է լինում կարդալ, իսկ այս դեպքում առկա է ընդամենը 1940 ական թվականների անորակ լուսանկար:
1700 տարի մեր «ազգային» հորջորջվող եկեղեցին համոզել է, որ մինչև քրիստոնեություն ընդունելը մենք գրեթե ոչինչ չենք ունեցել, վայրենի ժողովուրդ, որը միայն Գրիգոր «լուսավորչի» շնորհիվ լուսավորվելով Եհովա աստծո լույսով, «լուսավորվեց» և գիր ու գրականություն ունեցավ, որպեսզի թարգմանի ու կարդա ջհուդա-քրիստոնեական բիբլիա կոչվող «սուրբ գիրքը:»
Դե իհարկե, ինչպես կարող էր դա հայերեն լինել, մեր արվեստագետ ու գրականագետ պրոֆեսորը ենթադրում է, որ արձանագրությունը հավանաբար կեղծ է: Եթե Գարեգին Լևոնյանը միայն ենթադրում էր կեղծիքի մասին, ապա այս նկարի հաջորդ հետազոտողը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը իր «Հայոց գիր և գրչություն» գրքում ուղղակի հայտարարում է, որ բարձրաքանդակը կեղծիք է:
Տարօրինակ է, որ հարգարժան դոկտոր պրոֆեսորը կարծես թե համոզված է, որ հայերը իրոք գիր են ունեցել մինչ քրիստոնեությունը, բայց այս հարցը ուղղակի փակում է , հայտարարելով. «Հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է:»
Ամենազարմանալին այն է, որ պրոֆեսորը իր հայտարարությունը ապացուցում է մի շատ «ծանրակշիռ» փաստարկով. «Կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն …»: Պատկերացնում ե՞ք, պարզվում է, որ մեր այս հարգարժան պրոֆեսորը ինչ որ տեղ տեսել է հին հայկական գրեր, որոնք ուղղաձիգ չեն եղել, իսկ թե որտեղ է տեսել այդ ոչ ուղղաձիգ հայկական նախաքրիստոնեական գրերը, գաղտնիք է մնում:
Ահա այսպիսի հնագրական ուսումնասիրությամբ էլ փակվեց այս բարձրաքանդակի հարցը և արվեստանաբան Գարեգին Լևոնյանի ենթադրած իր ժամանակի լավագույն քանդակագործի աշխատանքը թեթև ձեռքով հայտարարվեց կեղծիք, այսինքն պարզվում է, նույնիսկ մեր կեղծարարները տաղանդավոր էին, բան ու գործները թողած ստեղծում էին տաղանդավոր գործեր և միամտորեն արձանագրությունը գրում էին գոյություն չունեցող գրերով…
Հետագայում այս արձանագրությունը մոռացվեց և ոչ ոք այլևս ուշադրություն չդարձրեց այս բարձրաքանդակի նկարի վրա, քանի որ մեր երկրում այդպես է ընդունված՝ հայերը քրիստոնեությունից առաջ գիր չեն ունեցել:
1700 ամյա այս կեղծիքը այնպես է հաստատվել և ամրացել հայ քրիստոնիայի ուղեղում, որ եթե նույնիսկ Երևանի կենտրոնական հրապարակում հայտնաբերվի նախաքրիստոնեական կառույց հայերեն գրերով, այն զարմանքից կամ անմիջապես հողով կծածկեն, կամ կթվագրեն որպես հետ քրիստոնեական կառույց, կամ առնվազն կհայտարարվի կեղծիք:
Հիմա բարձրաքանդակի մասին. Կարծում եմ բարձրաքանդակը իրոք արված է մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով, թե թագավորն ու թագուհին և թե երեխանները, բոլորը խիստ արտահայտվող զգացմունք, ներշնչանք և կենտրոնացում են արտահայտում, քանդակագործը ոչ միայն կարողացել է մի հարթության վրա ստեղծել տարածական պատկեր, այլ նաև անսահման ներշնչանք ու զգացմունք է կարողացել արտահայտել նույնիսկ ամենափոքր մասնակիցների դեմքերին:
Պատկերված պատվանդանի վրա դրված է ցլի գլուխ իր կաշվով, առաջին վերջույթներով և պոչով, դատելով կենդանու դեռևս չզարգացած եղջյուրներից, ենթադրելի է, որ դա հավանաբար երինջ է, որ զոհաբերվել է Մայր Աստծոն՝ Անահիտին: Այսինքն նկարում պատկերված է Անահիտ աստվածուհու տաճարի զոհասեղանը, որտեղ արդեն իսկ տեղադրվել է զոհաբերված կենդանու գլուխը, որի աջ և ձախ կողմերում տեղադրված են վառվող ջահեր:
Մայր աստվածուհուն թագավորն ու թագուհին նվիրաբերում են հասկեր կամ ինչ որ բույսի ոստեր, իսկ երեխաները բերել են յուղանոթներ, որոնք դրվում են հատուկ պատվանդանի վրա: Սա մի եզակի ու հրաշալի քանդակապատկեր է, մի պաշտմունքային ծես, մեր սրբազան հավատքի ծեսերից մեկը, որոնք այնքան դաժանորեն ոչնչացվեցին եկեղեցու կողմից:
Իսկ ինչով են տարբերվում այդ եկեղեցուց մեր ժամանակակից դոկտոր պրոֆեսորները, և միթե՞ շատ ունենք նմանատիպ հաշալի մի բարձրաքանդակ, որը թեթև ձեռքով կարելի է հայտարարել կեղծ ու հանել շրջանառությունից:
Բնականաբար եթե սա հայկական է, այն պետք է իր զուգահեռները ունենա և մեր պատմիչների մոտ և պահպանված պատմամշակույթային հուշարձանների մեջ:
Հայտնի է, որ երինջներ էին զոհաբերվում Հայոց Անահիտ դիցուհուն, ում տաճարների մոտ ազատ արածում էին ծաղկավոր ճակատով երինջների նախիրը (Պլուարքեայ Քերովնացւոյ Զուգակշեռք, հատ. Գ, Վենետիկ« 1833, էջ 562):
Անահիտ Աստվածամայրը Հայոց դիցարանում բացառիկ տեղ է գրավել, դա հասկացվում է մեր քրիստոնյա պատմիչների աղքատիկ տեղեկություններից հեթանոսական կրոնի մասին. «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում…
Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը մեծ քաջ Արամազդի» (Ագաթանգեղոս, 53). «Նաև մեծ Անահիտին, որով ապրում է և կենդանություն ունի մեր Հայոց երկիրը…» (Ագաթանգեղոս, 68). Այս խոսքերը ասում է Տրդատ թագավորը:
Տրդատի հաջորդ խոսքերից երևում է, որ Անահիտ աստվածուհուն նվիրում էին ծառի ոստեր. «Թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ոստեր նվիրաբերի Անահիտի արձանի բագինին:» (Ագաթանգեղոս, 49).
Անահիտ աստվածուհու բացառիկ դերն ու նշանակությունը Հայոց աշխարհում ապացուցվում է նաև աստվածուհուն նվիրված տաճարների ու սրբավայրերի առատությանբ լայնածավալ Հայկական լեռնաշխարհում, որոնք ոչնչացվեցին քրիստոնեական եկեղեցու կողմից, հետագայում գրեթե բոլոր տաճարների տեղում կառուցելով քրիստոնեական աստվածածնի անվամբ եկեղեցիները, որոնց չափազանց մեծ քանակությունը քրիստոնեական եկեղեցին բացատրում է հայ ժողովրդի «մեծ սիրով» առ Մարյամ աստվածածինը:
Հենց այս պատճառով էլ Հայկական լեռնաշխարհում ամենաշատ տարածվածը ասվածածնի եկեղեցիներն են:Ինչպես պատկերված է մեր բարձրաքանդակում, զոհասեղանին է դրվել Աստվածամորը զոհաբերված երինջի գլուխն ու մորթին, իսկ թագավորն ու թագուհին նվիրում են ծառի ոստեր:
Պարզվում է զոհասեղանի վրա դրված երինջի գլխի ու կաշվի պատկերը մեծ տարածում են ունեցել Հայկական լեռնաշխարհում ամենահնագույն ժամանակներից, այդ նույն պատկերն են արտահայտում վիշապաքարեր կոչվող հուշարձանների մի մասը, բերենք դրանցից մի քանի օրինակ. (Б.Б. Пиотровский, Вишапы. Каменные статуи в горах Армении. Л.: Армянский филиал АН СССР. 1939.)
Ինչպես տեսնում եք, վիշապաքարերը գրեթե նույնական են բարձրաքանդակի զոհասեղանի հետ, միայն այն տարբերության, որ զոհասեղանը տաճարի ներսում է, իսկ վիշապաքարը բնության մեջ, որի վրա էլ քանդակված են երինջի գլուխը և կաշին, նույնիսկ զոհասեղանի զույգ ջահերը վիշապաքարերի վրա փոխարինվել են համարժեք զույգ արագիլներով կամ կռունկներով:
Բերված օրինակները նաև ցույց են տալիս, որ վիշապաքարերը նույնպես նվիրված էին Անահիտ աստվածուհուն, ուղղակի այստեղ դրանք տեղադրված են առանց տաճարի, բնության մեջ:
Ժամանակակից հետազոտողները վիշապաքարերը թվագրում են III — II հազարամյակ մթա, սակայն կարծում ենք, որ վիշապաքարերը հաջորդել են տաճարներին, այսինքն վիշապաքարերը պատրաստվել են տաճարների զոհասեղանների նմանությամբ, բնականաբար բարձրաքանդակը պետք է որ ավելի հին լինի: Կարծում ենք, որ այն կարելի է թվագրել III հազարամյակ մթա, իհարկե բարձրաքանդակի ճիշտ տարիքը կարելի է որոշել այն տեսնելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո:
Այժմ բարձրաքանդակի արձանագրության մասին. Ինչպես տեսնում ենք բարձրաքանդկի բերված նկարից, ներքևում այն ունի երկու տող արձանագրություն, որտեղ որոշակիորեն նկատվում են հայերեն մեսրոպյան տառեր:
Նկատելի է նաև որ արձանագրությունը միասնութուն է կազմում բարձրաքանդակի հետ, այսինքն այն հետագա ավելացում չէ: Ոչնչացնելով հայկական ամբողջ հազարամյակների մշակույթը, այդ թվում նաև հայատառ ամբողջ գրքերը և հնագույն մատյանները, եկեղեցին արգելեց Հայոց աշխարհում հայերեն գիրը, մանրամասնորեն ոչնչացնելով թե եղած գրքեր ու մատյաններ, թե տաճարների արձանագրությունները պատերի վրա:
Ագաթանգեղոսը նշում է, որ տաճարները քանդում էին մինչև հիմքերը, դրա նպատակը իհարկե եղած հայատառ արձանագրությունները ոչնչացնելն էր: Իսկ ժողովրդի մոտ պահպանված գրքերն ու մատյանները կարողացան ոչնչացնել մի օրենքով, այն է ցանկացած հեթանոսական իր, գիրք կամ մագաղաթի կտոր որևէ մեկի մոտ հայտնաբերելու դեպքում տիրոջ ոտքերի ջլերն էին կտրում, իսկ նրա ամբողջ գերդաստանը քշում էին բորոտանոց:
Հետագայում ամեն ինչ ոչնչացնելուց հետո, եկեղեցին հայտարարեց, որ Հայաստանում գիր չի եղել և օգտագործել են հունարեն կամ ասորերեն գրեր: Պատմական որոշակի հանգամանքներում եկեղեցին ստիպված եղավ վերականգնել Հայոց հնագույն գրերը եկեղեցու մի նվիրյալի միջոցով, ով էլ հայտարարեց, որ այդ գրերը ինքը գտել է աստվածային տեսիլքի միջոցով:
Սակայն այդ գրերը օգտագործելով առաջին հերթին բիբլիայի թարգմանության համար, տարօրինակորեն նկատվեց այդ նոր ստեղծված տառերի խիստ համապատասխանությունը Հայոց լեզվին, որն էլ հետագա որոշ հետազոտողների մոտ առաջացրեց կասկածանք, արդյո՞ք դրանք ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, թե՞ նրանք կային ամենահին ժամանակներից:
Միակ հարցը այն էր, որ եթե մեսրոպյան տառերը հին էին և օգտագործվում էին Հայ քրմերի կողմից, ինչո՞ւ այն չի գտնվում պեղումներից, եկեղեցին այն ոչնչացնում էր տաճարները քանդելով մինչև հիմքերը, սակայն հենց այդ ժամանակ կային ավելի հին հուշարձաններ արդեն ավերված, որոնք արդեն ծածկված էին հողով:
Պահպանված այս բարձրաքանդակը ցույց տվեց, որ հայերեն այս հնագույն գրերը քրմերը օգտագործում էին հազվադեպ, միայն խիստ կարևոր գրությունների կամ սրբազան ծիսական պատկերների մեջ, ինչպիսին այս տաճարական բարձրաքանդակն է, որի տակ եղած արձանագրությունը համոզված ենք, Մայր աստվածուհուն նվիրված փառաբանություն է մեր հնագույն սրբազան տառերով:
Բարձրաքանդակի արձանագրությունը իրականում Հայերեն է, այն առայժմ միակ փաստացի անգին վկայությունն է մեսրոպյան տառերի հին լինելուն, այն այս վիճակում անհնար է կարդալ, հիմնականում նկարի անորակության պատճառով, այս փաստարկը իհարկե անմիջապես կհասկանան արդեն հնագույն արձանագրություններ վերծանած մասնագետները:
Բարձրաքանդակը չի կարող կեղծ լինել, որովհետև այն ամեն ինչով համնկնում է այդ ժամանակների ոճին և ոգուն: Ցավոք բարձրաքանդակի հայտնաբերող հեղինակը՝ արվեստագետ Գարեգին Լևոնյանը ոչ մի հղում չի արել աղբյուրի մասին, նշելով միայն «արտասահմանյան ժուրնալներից մեկում», միայն կարելի է ենթադրել, որ դա կարող էր լինել գերմանական ամսագիր, որովհետև Լևոնյանը սովորել է Գերմանիայում, բայց չի բացառվում, որ այն լինի այլ եվրոպական երկրի:
Համենայն դեպս, քանի որ բարձրաքանդակը շատ կարևոր է դառնում Հայոց գրերի ծագման և այլ հարցերի համար, կո՛չ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են եվրոպական երկրներում, ուշադիր լինեն թանգարանների նմանատիպ նյութերի նկատմամբ և երբեմն թերթեն մինչև 1940 ական թվերը լույս տեսած եվրոպական ամսագրերը, գուցե թե հնարավոր լինի գոնե գտնել արտասահմանյան այդ ամսագիրը:
Հովհաննես Ազիզբեկյան
Արա Հովհաննեսյան
Ara Hovhanesyan
ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿԻ ՄԱՍԻՆ.
Պարզվեց, որ այս նյութի մասին տեղեկություններ կան դեռևս 1903 թվից: Նյութը մեզ ուղարկեց պատմաբան Արտակ Մովսիսյանը, ում էլ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: Նախ քնարկվող նյութը օգտագործել է նաև հարգելի պատմաբանը իր «Հայկական մեհենագրություն» գրքում, որտեղ այն համեմատում է ուրարտական համարվող մի պատկերի հետ և կարծիք է հայտնում, որ բարձրաքանդակը հավանաբար մթա VI - IV դարերերի է:
Հիմա տեղեկության մասին. 1903 թվին Սիբիրի Իրկուտսկ քաղաքից մի հայ մարդ (Արմենը) գրում է Թբիլիսիում գտնվող հայկական «Նոր Դար» կոչվող թերթի խմբագրություն. Իրկուտսկում մեր Արմենին մի անձնավորություն բերում է քննարկվող պատկերաքանդակը և խնդրում կարդալ թե ի՞նչ է գրված պատկերաքանդակի տակ (առաջարկողները իհարկե գիտեն, որ գրությունը հայերեն է): Արմենը ով առայժմ միակ մարդն է, որ տեսել և շոշափել է պատկերաքանդակը, նշում է, որ արձանագրությունը հայերեն էր, բայց չի կարողացել վերծանել, բառերը հասկանալ: Ուշադրություն դարձրեք, մեր այս Հայը՝ Արմենը չի կասկածում և չի ասում, որ տառերի գոնե մի մասը հայերեն չէր, ուղղակի նշում է, որ այն հայերեն էր և ինքն էլ իր զարմանքն է արտահայտում, քանզի հասկանում է, որ պատկերաքանդակը շատ հին է: Ըստ պատկերաքանդակը բերող անձնավորության, այն պատկանում է մի ջհուդ վաճառականի, ով իրը ձեռք է բերել Բոմբեյում և վաճառում է: Արմենը առաջարկում է, որ լավ կլիներ,որ այն հանձնվեր Էջմիածնի թանգարան (վանքի), ուղարկում է լուսանկարը (ցավոք այն թերթը չի հրատարակել): իսկ թերթի խմբագրությունը վերջում ավելացնում է, որ լուսանկարը պահպանվում է թերթի խմբագրատանը և հետաքրքրվող մասնագետները կարող են դիմել խմբագրություն:
Այս պատմությունը հետզհետե վեր է ածվում մի ողբերգության, որտեղ գործող անձը քրիստոնեական ցեղասպանությունից մազապուրծ փրկված մի հայ բեկոր է, որ թափառում է երկրե երկիր, հասել է հեռավոր Սիբիր, այնտեղից էլ Եվրոպա և ոչ մի կերպ չի կարողանում վերադառնա իր հայրենիքը: Մի հետաքրքիր փաստ ևս, մեր հայրենակից Արմենը Իրկուտսկից, առաջարկում է պատկերաքանդակը հանձնել Էջմիածնի վանքի թանգարանին, որը նույնն է, որ թուրքական ցեղասպանությունից փրկված հային հանձնեն թուրքական պետությանը, որովհետև էսօրվա թուրքը ուրիշ թուրք է:
Այս բարձրաքանդակի տեղը ոչ ոք չգիտի, միայն 1903 թվին են տեսել
Հովհաննես Ազիզբեկյան
Արա Հովհաննեսյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 9
О средневековом же армянском художнике Рослине она писала: «Именно он, этот современник Данте, предшественник Джотто в Италии и Панселина в Византии, сделал первые шаги предренессанса. Его прогрессивность шла в том направлении, которое впоследствии широко развернулось в Италии как раннее Возрождение».
ТОРОС РОСЛИН
Торос Рослин— армянский художник-миниатюрист второй половины XIII века, крупнейший мастер киликийской школы миниатюры.
Родился, предположительно, в 1210-е годы.
Жил и работал в Киликии (на юге современной центральной Турции), в пору существования там независимого и сильного армянского царства, породившего замечательную киликийскую школу книжной живописи.
Почти вся его деятельность связана со скрипторием Ромклы – крепости, а также резиденции католикоса Констандина I Бардзбердци (период правления – ...ЕщёРусский искусствовед Лидия Дурново называла армянскую культуру — Предренессансом, и отмечала, что обнаженные тела писались в Армении намного раньше, чем это делал великий Мазаччо.
О средневековом же армянском художнике Рослине она писала: «Именно он, этот современник Данте, предшественник Джотто в Италии и Панселина в Византии, сделал первые шаги предренессанса. Его прогрессивность шла в том направлении, которое впоследствии широко развернулось в Италии как раннее Возрождение».
ТОРОС РОСЛИН
Торос Рослин— армянский художник-миниатюрист второй половины XIII века, крупнейший мастер киликийской школы миниатюры.
Родился, предположительно, в 1210-е годы.
Жил и работал в Киликии (на юге современной центральной Турции), в пору существования там независимого и сильного армянского царства, породившего замечательную киликийскую школу книжной живописи.
Почти вся его деятельность связана со скрипторием Ромклы – крепости, а также резиденции католикоса Констандина I Бардзбердци (период правления – 1221–1267), находившейся неподалеку от Эдессы, в пограничной с Киликией части северной Месопотамии.
По всей вероятности, он скончался примерно в 1270-е годы.
Автор около 400 миниатюр.
Сохранилось семь рукописей, иллюстрированных рукою Рослина, которые хронологически охватывают 1256-1268 годы. К подписным, бесспорно связанным с рукою Рослина кодексам принадлежат евангелие 1260 и 1262 (оба – в собрании армянского патриаршества – католикосата – в Иерусалиме); Евангелие Зейтуна (1256) и Евангелие Малатии (1267–1268; оба – в Матенадаране, Ереван); Евангелие Себастии (1262, галерея Уолтерс, Балтимор, США).
В Сисе, столице тогдашней Киликии, мастером был переписан и украшен Маштоц (Требник) 1266 (в собрании католикосата в Иерусалиме).
рукопись в Константинополе (так называемое «Зейтунское евангелие» 1256 г.)
евангелия: № 251 от 1260 г., № 2660 от 1262 г., № 1956 от 1265 г. и типик № 2027 от 1266 г.)
евангелие № 539 от 1262 г. в Балтиморе, в собрании Уолтера
рукопись № 3627 от 1268 г. в Ереванском Матенадаране имени Маштоца
Творчество
В творчестве Тороса Рослина, знаменующем собой вершину в развитии всей армянской книжной миниатюры, нашли яркое отражение черты нового мышления, во многом отошедшего от средневековых мировоззренческих представлений.
Характерные черты произведений Тороса Рослина — чёткость композиционных решений, особая ясность трактовки пространства (достигаемая применением отдельных приёмов прямой перспективы), богатство орнаментики, изысканность колорита (в котором яркие пятна локального цвета гармонично сочетаются со сложными смешанными тонами), благородство и сдержанность образного строя.
Наделяя позы своих персонажей жизненностью и динамикой, стремясь дифференцировать их характеры и душевные состояния, Торос Рослин отчасти преодолевал традиционную для средневекового искусства условность в трактовке образа человека.
Логически рассуждая, они давно должны были бы прекратить борьбу и покориться судьбе. Но армянин вновь и вновь отказывается признавать поражение, и в этом ключ к пониманию характера этого упрямого, непобедимого народа, чей вклад в цивилизацию несоизмеримо велик по сравнению с его численностью".
Մեսրոպ Մաշտոցը այն միակն էր ,որ գիտեր դ որ ա մասին,ու շատ երկար տարիներ է իրեն պետք եկել գնալ Արեւմտյան Հայաստան,Սիրիա,Իրաք ու գտել է աղբյուրներ ,որի հիման վրա ուսումնասիրելով հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի պատմությունը ,գիրը վերարտադրել ,վերամշակել է ու ապացուցել որ նա մեր գիրն է
Ուղղակի ինչպես միշտ հայ լինելը ,նրա հետ կապված ամեն բան խեղաթյուրվել է ։
Փառք ու պատիվ մեր Մաշտոցին ,որ նա բացահայտեց մեր գրերը։
Կապ մի դրեք Աստվածաշնչի հետ ,թե մենք ընդունելով Քրիստոսին ուրացել էինք մեր գրերը
Առավել ,Քրիստոսը խոսել է արամերենով,որտեղ հայկական բառեր շատ կան։
Եթե գտնեք կարիք ,այդ մասին էլ կգրեմ։
Նրանք ասում են որտեղից սա ձեզ?Սա օրիգինալ գիր է Հիսուսի օրերի։Չեն կարողանում կարդալ ,իսկ մեր լրագրողը կարդում է։
Գրված է լինում (ՄԱՅՐ ,ԵԼ ՕՁԸ)ՄԵՌԵԼՈՁ։Երբ Հիսուսին խաչել են և Մայրամը ծնկաչոք նրա առաջ ընկած է եղել , Հիսուսը նկատել է սողացող օձին։
Հրեաները լռում են ,որ Հիսուսը աղաղակել է հայերենով։
Սա ես կարդացել եմ շատ վաղուց ու ցավում եմ որ լրագրողի անուն ազգանունը չեմ հիշում։
Այս դեպքից հետո ,մեր լրագրողին սպանում են Մոսկվայում,և նրա մոտից անհետանում է այդ գիրը։
Ես համոզված եմ ,որ նպատակային ինչ որ մի տեղից հայերի դերը,լեզուն ու պատմությունը խեղաթյուրել են։
Վատիկանում կան շատ գաղտնի գրություններ մեզ վերաբերող,այդ ամենը պահվում է գաղտնի։
ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՄԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՏԵՂ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՌԵՐ ԿԱՆ;
֊֊ ՈՐՔԱՆ ԷԼ ՈՐ ՄԵԶ ՎՆԱՍԵՆ և ՏՈՒԺԵՆ և ՎԵՐԱՑՆԵՆ'
ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ՄԵՐ ԱԶԳԻ(ԾԱՌԻՑ ԱՐՄԱՏ ԵՆՔ ՏԱԼԻՍ և ՆՈՐ ՃՈՒՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ)։
ՀԱՐԳԵԼԻՍ ԱՅՏ ՄԱՍԻՆ ԳՐԵԼԸ ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԷՔ և ՊԵՏՔ Է ՈՐ ԳՐԵՔ,ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԷՔ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՄԵԾ ՆՇԱՆԱԿԼԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՈՎ։
և ԿԱՍԵԻ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ԱՍՈՒՄ Է ՆԱԵՎ ՆԵՄՈՅԸ,
ԵԹԵ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՔՎԱՆՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅՏ։