Հայրերից հետո մնում են
իրենց կառուցած տան պատերը,
հողաթափերը, որ միշտ նորի տեսք ունեն,
որովհետև ոտքերը հայրերի քիչ են եղել տանը,
որովհետև <<հայր լինելն>> այդպես էլ
արձակուրդ չուներ:
Հայրերից հետո չմեխված աթոռներ են մնում նկուղում,
կատակներ, որոնք երբ հնչում են օտար շուրթերից՝
ծիծաղը դառնահամ է թվում:
Հայրերից հետո խոհանոցում մի կին է մնում մենակ,
ով սովորում է պահածոները բացել ինքնուրույն,
ով կարոտում ու անիծում է՝ միաժամանակ:
Հայրերից հետո մնում են կիսատ թողած գործերը,
որոնք որդիների համար կա՛մ օրհնանք են դառնում, կա՛մ բեռ:
Հայրերից հետո մնում են դուստրեր,
ովքեր մինչև մահ փնտրում են <<հայրերի>>,
բայց իրենց թիկունքը չեն վստահում
ժայռերի՛ն անգամ...
Հայրերից հետո լուսանկարներ են մնում,
որտեղ նրանք, ինչպիսին էլ լինեն,
երջանիկ են թվում...
_________________________________________
Ադի Ալյեն
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1