«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսելով այն մասին, թե ինչպես է թիմը մոտենում առաջիկա մանչեսթերյան դերբիին, նշել է, որ թիմում վնասվածք ունեցող ֆուբոլիստներ չկան:ՄԱսնավորապես, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին պորտուգալացի մասնագետն ասել է.- Չեմ կարող ասել, որ Միկին պատրաստ է խաղալ 90 րոպե, բայց նա պատրաստ է օգնել մեզ:Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին կայացած Չեխիա - Հայաստան (3-0) ընկերական խաղին, ինչի պատճառով բաց էր թողել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Դանիայի հետ արտագնա հանդիպումը (0-1):Ավելացնենք նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 2