«Կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը»
Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումից հետո «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչել է մեկ հարց, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:- Ձեր կարծիքը Դանիայի հավաքականի և ընդհանուր առմամբ, հանդիպման մասին։- Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, որոնք վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը։ArmFootball.com
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев