Մտքիդ սրընթաց թևերին փարած, ինչպես երազում,
Եվ այդ րոպեում դարի այն ծայրում մտովի բազմած
Հակադիր ծայրի արտացոլանքն է հայացքդ գրկում, ինչպես հայելում,
Ոչինչ չի փոխվում:
Թափառուն հավքի նման մտերիմ յուր հին օջախին թողած թիկունքում
Պատմության չու՜ն էլ է վերադառնու՜մ հիմքին մնայուն,
Նոր բույն չի շինում, նույն շրջանակի երեսն է հինում քանդ ու ավերա՜ծ,
Կարկտի զարկից խոցված շյուղերը թողնելով ներսում,
Ոչինչ չի փոխվում:
Անցած ու առկա ժամանակները նույն կիրճերով են քրքջանքով հոսում
Տանելով իրենց Գոռ ալիքներին փրփուր արնագույն,
Ժայռերն են կոծվում,նրանց անդադար զարկից ճաքճքած,դարերով ծեծված,
Նույն հառաչանքն է հառնում դարերից,երբ ունկ ես դնում այդ րոպեում,
Ոչինչ չի փոխվում
Հաճախ է սույլը մարմանդ զեփյուռի փոխվում ոռնոցի չար,անագորույն,
Ընթացքը դարերի հեղմերն են ցուցում իշխող մշտալար իրենց տարերքում,
Հին թատրոնը այժմյան բեմին նույն հողն է շաղում դիտորդի աչքին,ոճը թարմացրած,
Դերակատարը հլու, հնազանդ բեմադրիչին, մեկը ցուցանող հազարի ուղին, դրույթն է անկոտրում,
Ոչինչ չի փոխվում:
Չէ՝չունեմ ըղձանք ապրել մի ողջ դար,այս չար դարերի անհաշտ տիրույթում,
Թե՝ մի արծվի կյանք, ապա ճախրանքում,ամպերից էլ վե՜ր,երկնի անհունու՜մ,
Թե՝ պիտի սողամ կյանք կոչված ճահճում,չարածին չարքի ձեռքերով կերտած
Լավ է վեր հառնե՜մ, քան գետնի վրա գոչե՜մ անդադրում
Ոչինչ չի փոխվում:
Արտավան Սահակյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев