#փախիրգյուղից
Մաս 8
Հիվանդանոցից դուրս գալուց ես մաքուր օդ շնչեցի։ Սպասվում է ճանապարհ դեպի տուն։ Եվ դա ինձ շատ չէր ուրախացնում բայց գնալու էլ ուրիշ տեղ չկար։ Բայց գիտեք արդեն 1 ամիս հիվանդանոցում էի պետք է որ մոռանայի այդ ամենը, բայց ոչ։ Այդ ամենը դեռ իմ գլխում էր ասես երեկ էր դրանք պատահել։ Նորից ես ինձ հույսեր էի տալիս որ այդ ամենը կանցնի և ես կվերադառնամ իմ նախկին մարդկային կյանքին։ Մոտս գումար չկար իսկ հեռախոսս լիցքավորված էր և անջատված։ Ստիպված էի ռիսկի դիմել և տրոլեյբուսով գնալ։ Գոնե ինչ որ մի ձև տուն հասնել։Ինձ չնկատեցին և ես հասա իմ փողոց։ Ամբողջ այդ ընթացքում ես մտածում էի ուտելիքի մասին, շատ էի ուզում ուտել։ Հիվանդանոցում ես չէի ուտում դե նույնիսկ շներին ավելի լավ են կերակրում իսկ ես մարդ եմ չէ՞։Մտնելով տուն ես առաջին հերթին պառկեցի դիվանին և ուղակի պառկած էի հնարավոր է 1ժամ կամ 2ժամ չեմ էլ հիշում հոգնածություն ունեի ոտքս էլ էր ցավում ոչ մի բան չեի ուզում անել։ Էտ րոպեից սառնարանում արդեն սկսեցին կորել այն ինչ կարող էր կորել։Կարճ ասած ուտելու բան չկար։ Ստիպված եմ գնալ խանութ ուտելու բան գնել։ Հեռախոսս դնելով լիցքավորման ես հագա բաճկոնս և դուր եկա բնակարանից։ Գիտե՞ք մի քիչ թողեց արդեն չեի էլ մտածում դրա մասին, մտածում էի աշխատանք փնտրել և ապրել ինչպես ապրում էի։ Վերջին գումարովս գնելով ուտելու բան ես գնացի տուն։Արդեմ մթնեց միջանցքի լույսեը վառվեցին։ Ամեն ինչ լավ էր։Ես գնացի տուն այն մտքերով որ ինչ որ մեկը պետք է հիմա համով ճաշի։Այդ ամբողջ հանգստությունը էլ չկար երբ ես պետք է դուռը բանայի, հեռախոսս պայթում էր հաղորդագրություններից։ Գլխումս կրկին՝ միթե՞ նորից։ Հեռախոսս վերցնելու և կարդալու ցանկություն չունեյի ես վախենում էի որ պատմությունն կկրկնվեր, բայց հետաքրքրությունը իրենը արեց։ Իմ սպասելիքները հաստատվեցին։ Դա մայրս էր․ Հաղորդագրությունները մինչև հիմա գալիս էին անդադար։ Մի բառ <<Փախիր>>, <<Փախիր>>, <<Փախիր>>։Ուր փախնել ի՞նչ է կատարվում և իմաստը ինչու՞մ է։ Ամսաթիվը այսօրվա էր և հաղորդագրությունը գալիս էր իսկական ժամանակին, բայց ինչպես նրանք հասկացան որ ես միացրել էի հեռախոսս։ Մտքերս ընդհատեց զանգը։ Կրկին մայրս էի զանգում։ 10րոպե ես նստած էի հեռախոսս ձեքումս ու լսում հիմար այֆոնի ռինգտոնը բայց հետո գժվեցի եվ վերցրի հեռախոսը։
-Ալո ի՞նչ եք ուզում ինձանից ի՞նչ եք կպել ինձանից թողեք հագիստ ապրեմ պատասսխանը սա էր․
-Փախիր, փախիր, գյուղը չկա բոլորը մահացել են նրանք եկել էին մեր հետևից և քո հետևից ել կգան իսկ դու փախիր, քիչ է մնացել։
Իմ շոկին սահման չկար ես հիմարի նման գետնին նստա և բռնելով ձերքումս կրկին զանգ եկող հեռախոսս մայրիկ անունով։ Գյուղը չկա, փախիր, ու՞ր փախնել Ստոպ․․․․ գյուղը չկա․ դա այն կամազի վարորդն էր որի հետ գնում էի նա էլ ինձ ասաց փախիր։ Ու՞ր փախնել ու՞մից կամ ինչու՞։
Շարունակելի․․․․․․․․․․
Կարծիքներ․․․․
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 2