Երանի այդքան դու չշտապեիր գալ հանդիպման առաջին,
Հիմարացած քեզ կսպասեի,բայց չէր տանջվի իմ հոգին,
Գուցե, դա էր կամքն ի վերուստ, իսկ մենք եղանք շատ համառ
Համառեցինք ու կարծեցինք,թե ստեղծված ենք իրար համար:
Երնե՜կ դու գայիր ու լուռ անցնեիր՝ չնկատեիր ինձ կանգնած,
Չէին հանդիպի մեր հայացքներն ու չէինք լինի սիրահարված,
Գուցե, դա էր ճակատագիրը՝ ոչ թե հեքիաթը հորինված,
Որում եղանք մենք երկուսով սիրո գերին՝ կոտրված:
Երնե՜կ անձրևն այնպես հոսեր՝ տաներ ուղով ինձ հեռուն,
Որ չկանգնեի ես քո առջև՝ դարձած մասնիկը քո հոգու,
Չէ՞որ այդպես գուցե լինեինք մենք գեթ մեկ օր երջանիկ,
Գուցե, գտնեինք մեկ ուրիշի՝ ստեղծեինք սիրող ընտանիք:
Բայց, որքան էլ ասեմ երնե՜կ, ժամանակն էլ ետ չի գա,
Դու ես դարձել թույնն իմ սրտի,որին փրկում էլ չկա,
Գիտեմ՝ ես էլ բազում անգամ հարվածել եմ փխրուն սրտիդ,
Գիտեմ՝ թաց են քո աչքերն ու ավերակ է դարձել հոգիդ:
Չէ՞որ այսպես չէինք մտածում մեր հանդիպման վայրկյանին,
Ավարտը սիրո մեր պատմության,որ հուր դարձրեց մեր հոգին,
Երբ մոտեցար քեզ անծանոթ,բայց սիրահար տղային,
Դու տվեցիր անմնացորդ քո նուրբ սիրտն ու հոգին:
Ու երբ ձեռքս ես հպեցի այնքան քնքուշ քո ձեռքին,
Ես հասկացա հենց նույն վայրկյան,որ գտել եմ իմ կեսին:
Երբ նայեցի քո աչքերին,որ անձրևն էր նուրբ շոյում,
Ես հասկացա,որ հենց դու էիր ինձ այցելում երազում:
Բայց, ինչ արած,որ մեր սերը կորցրեցինք այսքան շուտ,
Մեր լուսաշող խենթ հեքիաթը պատեց թախիծ՝ խավար ու մութ,
Նորից դարձանք անծանոթներ՝ սպասող անվերջ մեկմեկու,
Հասկանալով,որ էլ երբեք մենք չենք տեսնի իրարու:
Աղվան Հարությունյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев