ոչ մի ձայն, բառ, շշուկ ու անգամ գոռոց. չեն ասի այն, ինչ ասում է լռությունը: Նրա մեջ չբարձրաձայնվող մի ասելիք կա, որ բառ դառնալիս կորցնում է իմաստ ու արժեք: Լռության մեջ ցա՛վ կա, հիասթափությո՛ւն, ալեկոծ խռովք, չհասկացված ինչուներ, սուտ, կեղծիք, չասված ու չլսված բառեր, որ դեռ երկար պիտի այրեն։
Կոտրված ու լռած սրտի մեջ դեռ պահպանված ցավաշաղախ կարոտ կա, որի համար ի՛նքդ անգամ ամաչում ես։ Հաճախ ես սրտիդ բռնացնում քթի տակ բողոքելիս, թե
Քո արածից հետո, քեզ կարոտելը ամո՛թ է հիմա, բայց կարոտու՜մ եմ...
Սիրտդ. դատարկությանը դժվար է հարմարվում...Լռո՛ւմ ես, մինչև հարմարվի ու խոսելու համար ճիշտ ու տեսակիդ հարիր բառեր ընտրել կարողանա...
Քո լռությունն ամեն մեկն ընկալում է յուրովի. մեկին թվում է, թե չհասկացար ու ասելիք չունես, երկրորդը մտածում է՝ սխալ էիր ու լռում ես, ու եզակիներն են միայն, որ մտածում են՝ լռում ես, որ ինքդ քեզ, քո ապրածին չդավաճանես, հավատդ՝ անարժեք ասված բառերով չպատվազրկես, որ չասես բառեր, որոնց համար հետո ինքդ քեզ չներես։ Որ լռության մեջ՝ տեսակիցդ հեռացած ԵՍդ, իր միջի պրիզմայում հաշտեցնում ու հավասարակշռության է բերում ցավն ու ապրածդ։ Ու միայն ժամանակն է, որ կորոշի. երբ ու ինչպես կխոսես....
Լռություններ կան, որ ժպիտով ստել գիտեն... ու միայն հոգիդ ճանաչողը կհասկանա՝ ինչու՞ , ինչի՞ մասին ու հանուն ինչի՞ ես լռում...Լիլիթ Աղասյանի ֆեյսբուքյան էջից
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев