Ուր մի ժամանակ տանում էր սերը,
Որտեղ իշխում էր միշտ սեր ու կարոտ,
Ուր ծանոթ էին անգամ խոտերը։
Ուր թփերն էին անգամ հարազատ,
Եվ ծաղիկները` բալասան սիրո,
Ծառերը այնտեղ` մեր սիրո վկան,
Իսկ աղբյուրները` քչքչան, գերող։
Հիմա պուրակում հուշերն են թևում,
Խոր աշնան նման խամրել է սերը,
Գույները արդեն էլ ինձ չեն գերում,
Ինձ պարուրել են միայն հոգսերը։
Հարազատ դարձած մեր նստարանին
Երկու տերև են հիմա տիրացել,
Ո՞վ գիտի, գուցե նրանք էլ մեզ պես
Սիրո կրակով այրվել են, գերվել։
Երանի նրանց, որ դեռ չեն թախծում,
Որ միասին են, ասես` անբաժան,
Որ հիմա իրար սրտեր են բացում,
Որ չի խորտակել դեե կյանքը դաժան։
Երանի այնժամ, երբ ջահել էինք,
Երբ մեր սրտերում իշխում էր սերը,
Երբ աշխարհն արար մեր ոտքի տակ էր,
Երբ ժպտում էին անգամ աստղերը։
16.11.2023
Անուշիկ Հարությունյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев