Կարևոր չէ, թե ով եզրափակիչում գոլ կխփի, պետք է պատմություն կերտել #EH10
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի ակնկալիքներից.
«Ինձ դուր է գալիս խաղալ Չեմպիոնների լիգայում: Այս խաղարկությունում խաղերը միշտ լավն են ստացվում: Եթե ցանկանում ես հաղթել, պետք է լինես աշխարհի լավագույն ակումբը: Այս խաղարկությունում ինչ ասես կարող է լինել, թարմ օրինակ է «Յուվենտուսի» հետ մրցավեճը:
Սա տպավորիչ մրցաշրջան է, մենք արդեն եզրափակիչում ենք: Պետք է մնալ կենտրոնացած: Այս ակումբում և այս մրցաշարում պետք է երբեք չթուլանալ: Կապ չունի ով գոլ կխփի եզրափակիչում, կարևոր է պատմություն կերտելը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев