«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Լիվերպուլի» հետ եզրափակչի մասին.
«Կփոխեի՞ Ռոնալդուին Սալահի հետ, ոչ՛, ես ունեմ, Ռոնալդու ու ցանկանում եմ խոսել միայն իմ ֆուտբոլիստների մասին: Չեմ կարող խոսել մեր մրցակիցի մասին ու չգիտեմ, թե ինչի մասին են նրանք մտածում: Կարող եմ ասել միայն այն, որ մենք կրկին ունենք հաղթելու նույն ցանկությունն, ինչ նախկինում:
Կրկին խաղալու ենք նույն տրամադրվածությամբ ու ցանկությամբ: Ոչ ոք չի կարող ասել, թե մենք ավելի քիչ հաղթանակի քաղց ունենք, քան նախկինում: Մենք «Ռեալ Մադրիդն» ենք ու միշտ ցանկանում ենք առավելագույնը: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակին»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев