Երբ ես տուն գալիս, որ արթուն մնամ,
Ինձ միշտ թվում է, թե ձայն ես տալիս
Դուռը բաց մայրիկ ես տուն եմ գալիս։
Վախենում եմ ես, որ քնով ընկնեմ
Ձայնդ չլսեմ, քեզ դրսում թողեմ,
Դռանը հենված քնես դու հոգնած
Բաց երկնքի տակ մինչեւ լուսաբաց։
Անունդ լեզվիս նշխար է դարձել
Փոքրիկ սենյակդ սրբավայր օծվել,
Լուռ, հուսահատ ես քեզ եմ կանչում
Չկաս իմ գրկում, հոգիս է այրվում։
Երբ ամեն անգամ առավոտ ծեգին
Արեւն է ընկնում քո լուռ նկարին,
Կանգնում եմ կողքիդ ու քո հետ խոսում
Խոսում եմ անձայն ու լուռ արտասվում։
Մայրական սիրտս կիսվել է ուզում
Ամեն պահ քեզ հետ խոսել է ուզում,
Իսկ դու միշտ լռում, տխուր ինձ նայում
Միտքդ չեմ կարդում, թե ինչ ես ուզում։
Իմացիր որդիս, շատ եմ կարոտում
Քեզ ամուր ամուր գրկել եմ ուզում,
Առանց քեզ ապրել ես էլ չեմ ուզում
Այս ծանր ցավը տանել չեմ կարող,
Ուր էլ որ լինես` հեռու երկնքում
Ես միշտ կողքիդ եմ, իսկ դու իմ սրտում։♥️♥️♥️
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 2