Մեկն ասաց՝ հոգիս,
Հոգիդ սիրեցի...
Ու ,բան չեմ ասում,
Երևի սիրեց,
Մեկը թե՝ գուցե
Մարմնիդ տիրեցի,
Բայյց հոգիս հոգուդ
Տեղը չբերեց...
Մեկն ասաց՝ աչքիդ
Թախիծն եմ սիրում,
Բայց և ճտպտուն
Փայլը թող չանցնի,
Մեկն էլ թե՝ մաշկիդ
Թու՛խը չի սիրուն,
Սակայն շնորհքս
Սիրեց կանացի...
Մեկն ասաց՝ տգեղ,
Ս ակայն՝ թագուհի,
Մեկն ասաց՝ ընկեր ,
Բառին կուլ գնաց,
Մեկը մամռահոտ
Մեղքեր փնտրեց հին
Ու հորինեց թե՝
Ծոցիս էր քնած...
Մեկը սեր փնտրեց,
Մեկը՝ մաքրություն,
Մեկը երազեց,
Ո ր փեշիս քսվեր,
Մեկն էլ ուզեցավ
Անել տիրություն,
Բայց ինձ իր միջև
Չէր կարող կիսել...
Մի մեղսամարմին,
Մի մաքրահոգի,
Այդպես ի վերուստ,
Երկուսը՝ մեկում,
Մեկն ասաց՝ քնքուշ,
Մյուսը՝ չոր կին,
Բայց, որ սիրեցի՜ն,
Ե ս էլ չեմ հերքում...
Այդ ե՛ս, նրանց մեջ
Չգտա մեկին,
Որ լիներ հոգուս
Նաև մարմնիս մերձ,
Որ նման լիներ
Գրվելիք երգին
Ու սիրեր ինձ իմ
Ամբողջության մեջ…
2017
«Բա՛ց թող փեշս, մոշի․․․»
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев