Предыдущая публикация
Սահմանի քարերը,
Սյուները թեքվում են
Արյունոտ այս Հողում,
Սարերը ընկնում են
Դավադիր ձորերը,
Գետերը խռոված
Ուրիշ դաշտ են սողում․․․
Ի՞նչ արժե, ճշտում եմ,
Ապրելն ու մեռնելը
Ու կուրծքս պատռելով
Գազանին եմ կանխում,
Երբ ներսում կողպում են
Իմ սիրո դռները,
Իսկ դրսից վաճառքի
Ցուցանակն են կախում․․․
Երկիր իմ, դու լրիվ
Ձեռիցս գնում ես,
Անթասիբ, աննամուս
Տերերիդ պատճառով
Ու դանդա՜ ղ մարելով
Ծնկներիս քնում ես,
Մինչ քո փառքն եմ գովում
Արցունքիս մաճառով․․․
Քո ոսկու լեռները
Գրոշով են տալիս,
Ես խեղճ-խեղճ ասում եմ՝
Դիմացիր, մինչև գամ,
Պապերս հողի տակ
Շուռումուռ են գալիս,
Թե՝ շա՞ն ծիծ կերած եք․․․
Մեռա՜ծ եմ, էլ չկա՜մ․․․
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев