8:8-9/, պիղծ ոգիներին դուրս քշեց /Մրկ. 1:27/ և փոթորիկին ու մոլեգնող ծովին սաստեց ու հանդարտեցրեց /Մտթ. 8:26-27/: Այս բոլոր դեպքերը Նրա թագավորման մասին են խոսում: Ավելի ուշ, երբ առաքյալները Տիրոջ գործերը շարունակեցին, իրենք էլ Աստծու համար թագավորելու շատ ապրումներ ունեցան` բուժելով և չար ոգիներին դուրս քշելով /Գրծ. 3:6-7, 14:8-10, 19:12, 16:18/:
Մինչև այսօր նման ապրումները եկեղեցում հաճախ կրկնվում են: Բացի դրանից` ապագայում թագավորությունում հաղթողները Քրիստոսի հետ թագավորելու և ազգերին իշխելու են /Հյտ. 2:26-27/: Ի վերջո հավիտենությունում բոլոր փրկվածները հավիտյանս հավիտենից թագավորելու են որպես թագավորներ /22:5/: Այդ ժամանակ մենք Աստծու համար թագավորելու օրհնությունը իսկապես ու լիովին կվայելենք: Այս բոլոր դեպքերը բացահայտում են, որ սկզբից մինչև հավիտենություն Աստծու միակ մտադրությունն այն է, որ ձեռք բերի մարդուն, ով Իր համար այս տիեզերքում կթագավորի: Սա մարդուն ստեղծելիս Աստծու մտահղացման տեսանկյուններից մեկն է: Դեռ ավելին. սա մարդուն փրկագնելիս Աստծու մտադրության տեսանկյուններից մեկն է:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1