ՆՐԱ ՍԵՐԸ 117
1. Սերտ փնտրել, գտել է մեզ
Անապատում լայնածիր,
Մեզ Քո գիրկը ընդունեցիր,
Տեր, արյունտ հեղեցիր։
Երգի ՛ր, իմ շո ՛ւնչ. քեզ սիրեց,
Իրեն ինձ համար տվեց։
2. Լսի ՛ր ձայները պարտեզից.
Հեծեծանք է, դառը լաց,
Տերը արթուն աղոթում է,
Աշակերտներն են քնած։
Ա՜խ, իմ շո ՛ւնչ, Նա քեզ սիրեց,
Իրեն ինձ համար տվեց։
3. Դառը գավաթն է Նա ըմպում`
Հոր հետ խորհուրդ անելով,
Այն հանուն մեզ հոժարակամ
Մինչև հատակ խմելով։
Օ՜ , ինչպես Նա ինձ սիրեց,
Իրեն ինձ համար տվեց։
4. Տառապանքի վերջին փուլն է.
Անցավ ուժը փոթորկի,
Նկուն դարձավ խաչի վրա,
Որպեսզի շունչս փրկի։
Անզուգական սե ՜ր է մեծ.
Հիսուսն Իրեն ինձ տվեց։
5. Լսե ՜ք, դարձյալ աղաղակ է
Գողգոթայի մութ սարից.
《 Օ՜, Աստված Իմ, Աստված, ինչո ՞ւ
Դու հիմա լքում էս ինձ》։
Օ՜, իմ շո ՜ւնչ, Նա քեզ սիրեց,
Իրեն ինձ համար տվեց։
6. Ուրախ ենք, Տե՜ր, էլ չես տանջվում,
Չարչարանքիդ ժամն անցավ,
Արդ ապրում էս Դու հավիտյան`
Քո հոր գահը բարձրացած։
Այո ՜, շո ՜ւնչ, ապրում է Նա
Արդ հավիտյան քեզ համար։
7. Երկրպագում, պաշտում ենք Քեզ
Շնորհքի համար Քո առատ,
Շուտով պիտի մենք Քո առջև
Կանգնենք մաքուր, անարատ։
Բայց երգում ենք մենք արդեն, 《 Մեզ համար տվեց Իրեն》։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1