Քրիստոսի աստվածայնությունը Նրան ըստ կազմության Քահանայապետ է դարձնում, ով կենդանի է, կյանքով լի և ընդունակ Իր քահանայությունը մշտապես շարունակելու (խ.24։)
Քրիստոսը կազմությամբ աստվածային Քահանայապետ է դարձել անխորտակելի կյանքի` աստվածային, հավիտենական, անստեղծ, հարության կյանքի հզոր տարրի համաձայն, կյանքի, որն անցել է մահով և դժոխքով. այս անխորտակելի կյանքի շնորհիվ աստվածային քահանայությունը կյանքի ներկայությունն է և մահվան բացակայությունը (խ. 16, Հվհ 11։25, Հյտ 1։18)։
Եթե ուզում ենք փորցառաբար ապրել ու վայելել համվարձված Քրիստոսին` որպես աստվածային Քահանայապետի, պետք է անցնենք Քրիստոսի երկրային սպասավորության ոլորտով և մտնենք Քրիստոսի երկնային սպասավորության առեղծվածային ոլորտ. բացի դրանից` համբարձված Քրիստոսը, Իր աստվածային քահանայությամբ հանդերձ, պետք է մեզ համար մեր փորձառության մեջ սուբյեկտիվորեն օբյեկտիվ դառնա (Եբր 9։12-15, 8:1, 1:3, 13:21, Հռմ 8։34, 10, Կղս 3։1, 1։27, Ա Կրթ 15։45բ)։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев