Սիրելի տիկնայք հայոց աշխարհի,
Մեր մայրեր,քույրեր,աղջիկ-բալիկներ,
Հայ տղամարդը Ձեր ցավը տանի։
Այն ամենը ինչ կամենում եք,
Աշխարհի բարիքները
Ձեզ վայել լինի։
Հայոց մայրերին անգինը ամեն,
Լույս աստղերը,Ձեր ոտքերի տակ,
Հնազանդորեն նվիրաբերեն։
Որին ընդունակ է հայ տղամարդը,
Որին ծնել,ոգով սնել է,
Հայոց գեղեցկուհի,ստնտու մայրը։
Փառք ու պատիվ Ձեզ սուրբ հայոց մայրեր։
Եկեք խոնհարվենք հայոց քաջ այրեր,
Հայոց մայրերին,ի պատիվ նրանց,
Կանգնեցնել շուքով արձան վեհապանձ։
Գեղատեսիլ վայրում, մայր Հայաստանում։
Հայ մոր արձանը,թող միշտ շողշողա։
"Մայր Հայաստան " ունենք,դա Հայաստանն է,
Հայ մոր արձանը,դա մոր արձանն է։
Սիրելի մայրեր հայոց աշխարհի,
Ոչ մի ազգի կին Ձեր ոգին չունի,
Դուք ապացույց եք դարեր շարունակ,
Տալով հայրենիքին, թե զինվոր, թե բանակ։
Կորցրել եք թանկը,հայոց զավակին,
Բայց չեք կորցրել,քաջեր սնող ոգին։
Ձեզ դարերի երթ սուրբ հայոց մայրեր,
Քաջեր ծնող մայր,դուք հայոց մայրեր։
Ձեր աչքերը, երբեք արցունքով չլցվեն,
Միյայն ուրախության արցունքով թրջվեն։
Ձեր առավոտները,թող խինդով բացվեն։
Արևը պայծառ կապույտ երկնքում,
Բերի խաղաղության բարի ջերմացում,
Խաղաղություն Ձեզ մեր հայոց մայրեր։
7.03.2023թ,Մ, Մանուկյան։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев