— Հայրիկ, դու քեզ երեխայի պես ես պահում, այստեղ խնամում են քեզ, ապահովում են սննդով, դեղորայքով, իսկ դու՝ տուն եմ ուզում, տուն եմ ուզում:— Ախր մեկ տարի է տանը չեմ եղել, հարազատ տանը ես ինձ ավելի լավ կզգամ:— Մինչև տոները դեռ մի քանի օր էլ կա, կտանեմ, անպայման կտանեմ, ասաց որդին— Ապրես որդիս, ես հպարտանում եմ քեզանով, բոլորի զավակները չեն, որ այդպես կվարվեն: Երբ տուն գամ կգնանք մորդ գերզմանին, ծաղիկներ տարե՞լ ես նրա շիրիմին, նա ծաղիկներ շատ էր սիրում:Որդին մի պահ նայեց հորն ու հայացքը փախցրեց: Հետո հրաժեշտ տվեց ու դուրս եկավ: Այդ պահից սկսած հայրը ժամերն էր հաշվում, մյուս հիվանդների մոտ շարունակ ասում էր, որ շուտով տուն է գնալու:Որդին տուն վերադառնալով մտախոհ դեմքով նստեց բազմոցին: Երկմտում էր, ինչպես խոսի կնոջ հետ այդ թեմայով: Նայեց կնոջն ու ասաց.— Տոներին հայրիկին տուն եմ բերելու, — ու խնդրող հայացքով նայեց կնոջը:Կինը նյարդային շարժում արեց ու կտրուկ ասաց.— Դու երևի մոռացել ես որ հայրդ տառապում է տուբերկուլյոզով, և կարող է վարակել մեզ: Բացի այդ տոներին մենք շատ հյուրեր ենք ունենալու:— Բայց բժիշկն ասել է, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում մարդկանց համար:_ Դու հավատու՞մ ես բժիշկներին, նրանք ոչինչ չեն հասկանում:Եվ նրանց զրույցը ավարտվեց:Սուրբ Զատիկի առավոտյան բոլորը եկեղեցի գնացին, հետո վերադարձան տուն, հյուրեր շատ կային, ճոխ սեղանի շուրջ հավաքված հյուրերը ուտում էին, խմում էին ծնողների կենացը, զավակներին խրատում, որ լավ մարդ դառնան:Հյուրերին ճանապարհելուց հետո սկսեցին սեղանը հավաքել, բնակարանը կարգի բերել ու հոգնած պառկեցին քնելու: Սակայն որդին չէր կարողանում քնել, չնայած, որ շատ հոգնած էր, ինչ որ բան տանջում էր նրան: Առավոտյան նա որոշեց այցի գնալ հորը: Հիվանդանոցում տարօրինակ լռություն էր, միջանցքներում գրեթե ոչ ոք չկար:Բուժքույրն ասաց, որ հիվանդներից շատերը տուն են գնացել ընտանիքի հետ նշելու սուրբ Զատիկը: Որդին գլուխը կախեց ու սկսեց աստիճաններով բարձրանալ ութերորդ հարկ, որտեղ գտնվում էր հոր հիվանդասեյակը, մոտեցավ դռանը, մտածում էր, թե ինչպես է արդարանալու ու հանկարծ հոր մահճակալը դատարկ տեսավ: Նա շտապ դուրս եկավ ու քայլերն ուղղեց բժշկի կաբինետ: Դռան մոտ տեսավ բժշկին, ով կամաց ձայնով ասաց.— Արեցինք ամեն հնարավոր բան, սակայն, ցավոք փրկել չկարողացանք: Նա մահացել է սրտի կաթվածից:
https://www.youtube.com/watch?v=gJqlWW2jEdA
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 18