Քույրս ինձ համար միշտ ուրիշ է եղել , և իր բնավորության առանձնահատուկ գծերով , և ինձ դիմանալու անսպառ համբերությամբ ։ Մանկուց իմ պահապան հրեշտակը , մանկուց իմ պաշտպանն, իմ այսօրվա ու մինչև կյանքի վերջ իմ անբաժան ընկերը եղել է քույրս, իմ արցունքները ամենա առաջինն է մաքրել ու ամենա ամուրն է գրկել քույրս ։
Ինձ և ծեծել է , և հետս հավասար լացել, որովհետև ես լացում էի ) իմ երկրորդ մայրն է եղել , իմ սխալ քայլերը աննկատ ուղողն է եղել քույրս , ինձ ամեն ինչ սովորեցնողն ու իմ փոխարեն ամեն ինչ անողն է եղել քույրս ։
Շատ էինք վիճում դեռ փոքր ժամանակից ,նույնիսկ ծեծում էինք իրար , բայց դե քանի որ ես փոքրն էի ինքը ինձ շատ հազվադեպ էր խփում )))))
Իմ արև, ամենակարևորների շարքում իմ առաջատարներից մեկը , իմ սիրտ ու հոգատար քույր ։ Միշտ էլ վիճելու ենք , միշտ էլ իրար չհասկանանք , բայց երբ մեկս մյուսի կարիքը ունենա ամենա առաջինն ենք լինելու կանգնած ։
Սիրում եմ քեզ շաաաատ ։ Միշտ կողքիս եղի ու սխալներս աննկատ ուղղի արևս ։ ❤️🥰
ԵՐԿՆՔԻՑ ԲԱՐՁՐ
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 2