Предыдущая публикация
Մարգարտաշար հուշերի գանձ,– ուրիշ ոչինչ:
~~~~~
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց,- ուրիշ ոչինչ:
~~~~~
Երազներից իմ հրավառ մնաց փոշի -
Սին անուններ կորած կանանց,– ուրիշ ոչինչ:
~~~~~
Ջինջ իմ հոգուն մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ այգում քամու կաղկանձ,– ուրիշ ոչինչ:
~~~~~
Պարի՛ր, քամի, այգում այս մերկ, ոռնա՛ ու լա՛ց,
Տա՛ր, մի՛ թողնիր, քամի անսանձ, ոչի՛նչ, ոչի՛նչ…
________________
✍️Վահան Տերյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1