Предыдущая публикация
Մայրամուտի մեջ,
Հոգնած թիթեռ եմ կարծես
Փակվող պուտի մեջ։
Վարում մշուշ է բարակ,
Աղմուկ է վարում...
Քարայծ - քերծերն են իրար
Եղջյուրահարում։
Գետի վշշոցը վարում
Դառնում է շառաչ։
Հավքերն աղոթք են անում
Քնելուց առաջ։
Վառվում, ցոլում են պես - պես
Լույսերը վարի...
Թևահարում են այնպես
Թիթեռավարի։
Ես վերևում՝ երկնքի
Գիրկ ու ծոցի մեջ,
Ամայության սարսուռի
Ու սուլոցի մեջ։
Սուզվել եմ իմ խորքի մեջ
Ու միտք եմ անում...
Ինչու՞ պուտի ճոճքի մեջ
Քունս չի տանում։
Որ երազիս մեջ մեր տան
Լույսերն էլ վառեմ,
Կանչեմ, մերոնք արթնանան,
Կարոտս առնեմ։
Համո Սահյան🔸️
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев