նրա հետ ապրելը հեշտ չէր: Նա անկողնում սիգար էր ծխում և այրում սավանը: Ցավոք, խմում էր, նույնիսկ՝ հարբում։ Նա ապրել է բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ, պայքարել, ընկել և բարձրացել: Չերչիլն անտանելի էր շփման մեջ և երբեմն նույնիսկ չէր լսում, թե ինչ են ասում իրեն: Լսում էր միայն իրեն: Նա շատ գեղեցիկ չէր ու սպորտով էլ չէր զբաղվում: Բայց անչափ սիրում էր կնոջը և չէր կարողանում ապրել առանց նրա: Չնայած երբեմն նրան էլ չէր լսում:
Եվ երբեմնի հեռատես ու աչալուրջ Կլեմենտինը ելք գտավ. նա չէր ճչում ու վիճում: Փոխարենը սկսեց հաղորդագրություններ գրել ամուսնուն: Նամակներ, որի մեջ սիրով խնդրում, ուղղում, աջակցում կամ համոզում էր նրան այս կամ այն ճիշտ գործողության: Երբեմն իր ուղերձի վերջում մի սիրտ էր դնում, ինչպես միության նշան: Չերչիլը կարդում էր և փոխվում դեպի լավը: Այս նամակ-հաղորդագրությունները նրան շատ էին օգնում: Այս կերպ կինը խուսափում էր սկանդալներից ու վեճերից: Նրանք երբեք չէին կռվում: Չերչիլը երբեք չի դավաճանել իր կնոջը, չնայած հարսանիքից առաջ նա աղջիկների և կանանց սիրահար էր: Չերչիլը և Կլեմենտինան միասին էին արդեն 57 տարի: Սակայն հետո նա մահանում է ծերությունից: Եվ Կլեմենտինը մնաց մենակ: Նա այլևս ապրելու պատճառ չուներ. միայն ասում էր, որ ուզում է տեսնել իր սիրելի ամուսնուն, որ ապրելու հիմք և ոչինչ չունի: Եվ ահա, սկսեց տեսակավորել Չերչիլի ձեռագրերը: Նրա հայացքը ընկավ ամուսնու ձեռքով գրված բառերի վրա. Նա հասկացավ, որ դրանք գրված են անձամբ իր համար: Սա պատասխան էր նրա մտքերին, կարոտին և կորստի ցավին: Նա աջակցում էր նրան այլ աշխարհից և ոգեշնչում ապրել: Սա նրա հարցի պատասխանն էր. «Ի՞նչ անել և ինչպե՞ս ապրել հետագայում»:
Կլեմենտինը նամակների միջոցով լսում էր սիրելի ամուսնու ձայնը. «Երբեք մի’ հանձնվիր. Երբե’ք, երբեք, երբեք, ոչ մեծ, ոչ փոքր պարագաներում։ Երբեք մի՛ ենթարկվիր ուժին, երբեք մի՛ ենթարկվիր հակառակորդի ակնհայտորեն գերազանց ուժին »: Եվ նա չհանձնվեց:
Նա կարգի բերեց Չերչիլի բոլոր թղթերը և հրապարակեց նրա ժառանգությունը: Եվ հետո հանգիստ գնաց նրա մոտ ՝ կատարելով իր գործը: Նրա, ում նա այդքան սիրում էր: Եվ նրա, ով մահից հետո աջակցում էր նրան և բացատրում, թե ինչպես ապրել...
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев