Предыдущая публикация
Ալիկին գնել էին,
Մի նոր հեծանիվ,
Հեծանիվը շքեղ,
Ուներ երեք անիվ։
Բաբիկը չուներ,
Նույնիսկ խաղալիք,
Նա մեծանում էր,
Ու չուներ հայրիկ ։
Ալիկին ու Բաբիկը,
Բալիկ էին փոքրիկ,
Ու միշտ, խաղում էին,
Բակում միասին։
Ալիկը ուներ,
Մայրիկ ու հայրիկ,
Ալիկին գնում էին,միշտ,
Մի նոր խաղալիք։
Բաբիկը կորցրել էր,
Հայրիկին կռվում,
Մայրիկն աշխատում էր,
Իրենց մանկապարտեզում։
Մեր Ալիկը բարի,
Բաբիկին հարազատ։
Նրանք շփվում էին,
Բարեհոգ ու ազատ։
Խաղում էին նրանք,
Միասին սիրով,
Ալիկը կիսվում էր,
Իր խաղալիքներով։
Բաբիկը չէր տխրում,
Որ չունի խաղալիք,
Չէ,որ նա ունի,
Լավ ընկեր Ալիկ։
1993թ,Նուբարաշեն Մ.Մանուկյան։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев