Предыдущая публикация
Աշնան տերևները,
Ոտքերիս տակ շրշում,
Քամին տերևներից,
Նոտաներ է կորզում։
Ու երգում է աշնան,
Դեղնոտ մեղեդին,
Քամու չափերգի,
Հնչյունների տակ։
Ես սրում եմ,
Լսողությունն իմ նվաղ,
Ու ձայնակցում,
Մեղեդուն թոշնած։
Քամին աշնան,
Երաժշտությունն է գրում,
Թացոտ տերևներին,
Թևերին առած։
Ծառերը արտասվում են
Տերևների տեսքով,
Արցունք տերևներից,
Բաժանվում դժգոհ։
Քամին տերևներին,
Առնում թևերին,
Փոխում է երգի,
Լացող մեղեդին։
Ես էլ կարծես,
Մի ծառ եմ աշնան,
Ուր տերևաթափն է,
Արդեն մոտենում։
Բայց արմատներումս,
Դեռ գարուններ կան
Արթուն,
Որոնք ծաղկելու են,
Իմ հայրենիքում։։
Հայրենիք իմ հպարտ,
Քո գարունները,
Դեռ նոր են գալու,
Մենք միասին ենք,
Նորովի ծաղկելու։
19.02.2025թ.Մ.Մանուկյան։
,
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев