«Բարսելոնան» կիսում է եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբների տեսակետն առ այն, որ ֆուտբոլում անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ՝ հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը: Սա պետք է համաշխարհային ֆուտբոլի ֆինանսական կայունությունն ապահովելու համար՝ բարելավելով այն արտադրանքը, որն առաջարկվում է երկրպագուներին ու նույնիսկ ավելացնում բազան, որի վրա է պահպանվում այս սպորտաձևը, և որն այս սպորտաձևի հենարանն է ու ամենամեծ ուժը:
Այս համատեքստում «Բարսելոնայի» նախագահական խորհուրդն անհապաղ ընդունեց Սուպերլիգայի հիմնադիր անդամ լինելու առաջարկը, մրցաշար, որ նախատեսված է որակի ու գրավչության աճի համար:
Որոշումն ընդունվեց այն համոզմամբ, որ պատմական սխալ կլիներ հրաժարվելն այս նախագծի հիմնադիր անդամ լինելու հնարավորությունից: Որպես աշխարհի լավագույն ակումբներից մեկը՝ մեր նպատակը միշտ առաջնագծում լինելն է: Դա մեր ակումբի ինքնության, մարզական, սոցիալական և ինստիտուցիոնալ ոգու անփոխարինելի մասն է:
Ամեն դեպքում «Բարսելոնան» վերջնական որոշում կայացնելու հնարավորությունն ընձեռում է ակումբի անդամներին, քանի որ թիմի համար կարևոր է յուրաքանչյուր անդամի կարծիք:
Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ «Բարսելոնան» ընդունում է, որ անհրաժեշտ են այս հարցում ավելի խոր վերլուծություններ, որոնց արդյունքում կկայացվի ֆուտբոլային հանրության շահին նպաստող որոշում: Նման խոր վերլուծության համար ժամանակ է հարկավոր, սառնասրտություն:
Միաժամանակ պետք է ընդգծել, որ Եվրադատարանն արդեն կայացրել է որոշում՝ տրամադրելով անհետաձգելի իրավական աջակցություն մրցաշարի անդամ ակումբներին: Այդպիսով հաստատվել է հիմնադիր ակումբների նախաձեռնության իրավունքը:
Ամբողջությամբ տեղյակ լինելով թեմային՝ «Բարսելոնան» ցանկանում է շեշտել, որ ցանկացած ժամանակ գործելու է պատշաճ խոհեմությամբ և խնդրում է ցուցաբերել առավելագույն հարգանք, ըմբռնում ու համբերություն»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев