Նոր պայմանագիրը գործելու է 2021 թվականի հուլիսի 1-ից։ Մանվելյանը պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ «Նանտը» հայտարարության մեջ նշել է, որ Մանվելյանը Հայաստանից է՝ Ստեփանակերտից։ Պայմանագիրը կնքելուց հետո Մանվելյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով․
«Սա մեծ հպարտություն է ինձ համար։ Սա մանկության երազանք էր, որն այսօր իրականություն դարձավ։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, բայց առաջին հերթին ուրախ եմ, որ կարողացա ընտանիքիս հպարտության առիթ տալ։ Ծնողներս, եղբայրս ու քույրս միշտ աջակցում են ինձ։ Մարզական առումով սա մեկ քայլ առաջ է։ Հաջորդ քայլերը ևս շատ կարևոր են, դրանց պետք է խոնարհությամբ մոտենամ։ Ինձ այսպես են դաստիարակել, ու դա չի փոխվի»,-ասել է Մանվելյանը։
Մանվելյանը 2019 թվականին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն Մ-19 տարեկանների շրջանում։ Հաջորդ մրցաշրջանում նա 19 հանդիպման է մասնակցել, դարձել 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ խաղերում դարձել էր 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев