Նստել ես արդեն իմ սև մազերին,
Ու ներկել նրանց խելագար գույնով,
Դու հյուր ես եկել կյանքիս օրերին,
Աչքերս լցնում ես թաց արցունքներով։
Ասա, քեզ ի՞նչ եմ արել անգութ կյանք,
Որ խլում ես դու' օրերն իմ ապրած,
Խլում ես անվերջ ժամերն անխնա,
Տալիս ես սրտիս վերք չսպիացած։
Չսիրեցի քեզ ձյուն` խե'նթ խելագար,
Ջնջում ես կյանքիս ժամերը հա'տ_հատ,
Ճերմակ ես ներկել ճամփեքս երկար,
Մոլոր ես թողել երգն է իմ կիսատ։
Արև եմ ուզում որ ժպտամ նորից,
Դու' սրտիս վերքն ես դարձել շա՜տ վաղուց,
Ունեմ դեռ հուշեր կյանքիս օրերից,
Արևն էր ընկեր դարձել ինձ մանկուց։
Գարուն եմ ուզում` գույներ վարդի բույր,
Որ սերը հյուր գա նորից սրտիս հյուր,
Ձյուն քեզ չեմ սիրում թողել ես տխուր,
Քեզ հետ իմ կյանքն է անգույն ու իզուր։
ՄԿՐՏԻՉԻ_____ՏՈՂԵՐԸ_____ԳՅՈՒՄՐԵՑՈՒ_____ՁԵՌԱԳԻՐ_____22_____02_____2025_____ԹՎԱԿԱՆ
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев