Предыдущая публикация
Այո՛, սիրում եմ և համարձակվում,
Ասել, որ դու ես իմ երազներում,
Ասել, վաղուց եմ ես քեզ սպասում,
Ու մանկան նման՝ նույնիսկ լաց լինում:
Գիշեր, թե ցերեկ իրար եմ խառնել,
Ու ամեն րոպե զանգիդ սպասել
Ձայնդ լսելով, շփոթվել կարծես,
Երկար եմ լռել, որ չկասկածես:
Հիմա էլ կարծես դողում է սիրտս,
Եվ հասկանում եմ, որ դու ես սերս,
Բայց ես դրանով չեմ բավարարվում,
Ուզում եմ ճչալ, որ ,,ՔԵԶ ԵՄ ՍԻՐՈՒՄ՛՛
Ջեմմա Սեդրակյան
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев