Միայն ժամանակը գիտի սիրո կարևորությունը...
Մի կղզում ապրում էին մարդկային բոլոր զգացմունքներն ու հոգևոր արժեքները. Ուրախությունը, Հպարտությունը, Թախիծը, Գիտությունը և այլն ...Նրանց հետ էր ապրում նաև Սերը...
Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին սուզվում է օվկիանոսի մեջ և շուտով կխորտակվի... Նրանք լքեցին կղզին: Չէր շտապում միայն Սերը... Բայց, երբ նա համոզվեց, որ կղզուն փրկության հույս չկա, սկսեց օգնություն կանչել...
Այդ պահին կղզու մոտով անցնում էր Հարստության շքեղ նավը: Սերը խնդրեց տեղ տալ իրեն ... Հարստությունը հրաժարվեց, պատճառաբանելով, որ նավի վրա մեծ հարստություն կա և սիրո համար բնավ տեղ չկա...
Սերը դիմեց Հպարտությանը: Ի պատասխան լսեց, որ նրա ներկայությունը կխաթարի նավի կարգ ու կանոնը...
Սերն աղերսանքով դիմեց Թախծին. «Օ, Սեր, -պատասխանեց Թախիծը, -ես այնքան տխուր եմ, որ պետք է միայնակ մնամ»:
Կղզու մոտով անցնում էր Ուրախության նավը: Բայց նա այնքան զբաղված էր խրախճանքներով, որ չլսեց Սիրո աղերսը...
Հանկարծ Սերը մի ձայն լսեց. «Արի ինձ մոտ, ես կվերցնեմ քեզ ինձ հետ»: Սերը տեսավ ալեհեր ծերունուն և այնքան երջանիկ էր, որ մոռացավ հարցնել նրա անունը... Սիրուն հասցնելով ցամաք՝։ ծերունին անհետացավ...
Սերը դիմեց Գիտությանը. «Ասա ինձ, խնդրում եմ, ով էր այդ ծերունին»:
Դա ժամանակն է, -պատասխանեց Գիտությունը:
-Ժամանա՞կը, -զարմացավ Սերը, -և ինչո՞ւ օգնեց ինձ...
-Միայն ժամանակը գիտի և հասկանում է, թե որքան կարևոր է սերը մեր կյանքում, -պատասխանեց Գիտությունը...
Հեղինակ անհայտ
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев