***Մարդը մարդուն սեփականացնում է, կառավարում, ֆիզիկապես ու հոգեպես բռնանում, իսկ հետո արդարանում թե խանդից է կամ կորցնելու վախից: Մարդուն չկորցնելու համար, նրան սիրել, հարգել, հասկանալ ու ընդունել է պետք այնպիսին, ինչպիսին որ նա կա, ոչ թե կառավարել ու սեփական ցանկություններն ու որոշումները պարանոցին փաթաթել...***
Մի օր հասկանում ես, որ քեզ կարևոր մարդկանց համար դու այնքան կարևոր չես եղել որքան, որ կարծել ես, որովհետև կարևորներին չեն նեղացնում, չեն ցավեցնում, չեն սպասեցնում, չեն ստում, չեն մոռանում, առավելևս չեն հիշում որպես պարտականություն կամ էլ միայն այն ժամանակ, երբ այլևս ոչ մի անելիք չունեն, և որ ամենակարևորն է կարևորներին չեն կորցնում ժամանակավոր գտածի համար, ուրիշների հետ չեն համեմատում և չեն փոխում երբ աչքի տակ հարմար ու հաշվարկված տարբերակ է հայտնվում: ***Կարևորները միշտ մեր սրտում են, աչքի առաջ, լեզվի վրա, խոսքի մեջ և ի վերջո օրվա գոնե մեկ քառորդ բաժնում...***
***Լիլի Շակրին.***
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1