ԿԱՐԾՈՒՄ ԵՄ Ես կարծում եմ. երբ խոր վերքից Մարդ ժպտում է համառությամբ, Այդ ժպիտը վերջ ի վերջո Փոխարկվում է ծամածռության... Ես կարծում եմ. երբ որ ջուրը Վարարում է, ելնում ափից, Թույլտըվություն չի վերցընում Իրեն հսկող նեղ քարափից... Ես կարծում եմ. պաղն ավելի Լավ ես զգում ամռան շոգին, Դողն ավելի լավ ես զգում Ձմռան բքին... Հողն ավելի լավ ես զգում Այն ժամանակ, Երբ նա հանկարծ տատանվում է Քո ոտքի տակ... 20.V.1957թ. Մոսկվա
Որ տաք լինի ցուրտ ձմռանը, Եվ զովանամ շոգ ամռանը… Այնպես սիրիր, որ իմ սիրտը անվերջ թնդա, Որ այլ աչքեր եթե ժպտան, չնկատեմ ու լուռ անցնեմ… Սիրիր այնպես, որ արթնանամ՝ քեզ տեսնելու տենչանքով լի, Որ երբ քնեմ, քեզ երազիս այցելելու համար միայն… Այնպես սիրիր, որ խենթանամ… Այնպես սիրիր, որ արբենամ… Սիրիր այնպես, ինչպես… Ես՝ ՔԵԶ…
ԻՄ ԱՆՈՒՆԸ Իմ անունը Մի անգամ էլ արտասանիր: Արտասանիր այնպես, ինչպես Միայն դու ես կարողանում, Հավատարիմ մնալով քեզ Ինքնամոռաց քո կարոտով, Քո քնքշությամբ անկրկնելի, Անմեկնելի քո խորհրդով… Ես լսել եմ ուզում քեզնից, Ես լսել եմ ուզում անվերջ Իմ անունը, քո կանչը ինձ: Ես լսել եմ ուզում անվերջ Իմ անունը, որ լցնում ես նո՜ր իմաստով, Հմայքներով գունեղ ու պերճ: Իմ անունը՝ ողջ աշխարհի համար անտես Քո հնչումով ամենալավ բառն է դառնում: …Իմ անունը սիրում եմ ես, Երբ որ դու ես արտասանում…
Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու... Որ չունենա իր մեջ այս «ԱՆԶԱՏՎԵԼ» բայը... Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս… Կա՞: Պատասխան չկա: Լռություն է: Ճիշտ է ... որ պատասխան իրոք չկա... Բայց և լռությո՛ւն չէ... Համատարած ճի՜չ է... Համատարած կա՜նչ է ... Համատարած գոռո՜ց...
ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան, Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան, Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին, Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին, Ով իրականում չի էլ ըմբռնում, Թե սերն իսկական ինչպես է լինում Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել Եվ անմնացորդ ինչպես նվիրվել… “Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված Իզուր չի ասել ամենազոր Աստված, Որ քեզ սիրողից երես մի դարձնի Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի: Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի, Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի, Երես կդարձնեն նույն հենց քեզ նման Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան: Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի, Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի…
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 213
Ես կարծում եմ. երբ խոր վերքից
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության...
Ես կարծում եմ. երբ որ ջուրը
Վարարում է, ելնում ափից,
Թույլտըվություն չի վերցընում
Իրեն հսկող նեղ քարափից...
Ես կարծում եմ. պաղն ավելի
Լավ ես զգում ամռան շոգին,
Դողն ավելի լավ ես զգում
Ձմռան բքին...
Հողն ավելի լավ ես զգում
Այն ժամանակ,
Երբ նա հանկարծ տատանվում է
Քո ոտքի տակ...
20.V.1957թ.
Մոսկվա
մարդու ամենաթաց տեղը...
Պ․ Սևակ
Եվ զովանամ շոգ ամռանը…
Այնպես սիրիր, որ իմ սիրտը անվերջ թնդա,
Որ այլ աչքեր եթե ժպտան, չնկատեմ ու լուռ անցնեմ…
Սիրիր այնպես, որ արթնանամ՝ քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ, քեզ երազիս այցելելու համար միայն…
Այնպես սիրիր, որ խենթանամ…
Այնպես սիրիր, որ արբենամ…
Սիրիր այնպես, ինչպես…
Ես՝ ՔԵԶ…
Իմ անունը
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով…
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՜ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը՝ ողջ աշխարհի համար անտես
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
…Իմ անունը սիրում եմ ես,
Երբ որ դու ես արտասանում…
Ինձ չեմ հաշվում խաբված...
Ինքըս ինձնից գաղտնի...
Քեզ եմ դարձյալ սիրում
Որ չունենա իր մեջ այս «ԱՆԶԱՏՎԵԼ» բայը...
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…
Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է ... որ պատասխան իրոք չկա...
Բայց և լռությո՛ւն չէ... Համատարած ճի՜չ է...
Համատարած կա՜նչ է ... Համատարած գոռո՜ց...
Իսկ ապրելն... արդեն անկարելի է:
Պարույր Սևակ
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…
“Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված
Իզուր չի ասել ամենազոր Աստված,
Որ քեզ սիրողից երես մի դարձնի
Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:
Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ նման
Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:
Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի…
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության…
Պ.Սևակ