Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
ԱՄԱՆՈՐՅԱ ԽՆԴՐԱՆՔ ՀԱՅԵՐԻՍ
Բոլոր Հայերիս այս Նոր Տարում և հետագա ողջ կյանքում ցանկանում եմ այնքան Բարի Կամք ու Ոգու Ուժ ունենալ, որ կարողանանք մեր Հոգուն, Խղճին, Սրտին և Ներքին ձայնին հակառակ քայլեր չանել:
Կարողանանք մեր անձնական շահը, թեկուզ տարին մեկ, երկու անգամ մի կողմ դնել ու գործել հօգուտ Հայրենիքի, Հայ ազգի և Հայկական պետականության:
Որտեղ էլ ապրենք ու գործենք, աշխատենք մեր հնարավորությանսահմաններում աջակցել մեր հայրենակիցներին աշխատանքի, ուսման, առողջությունը վերականգնելու և կյանքում կայանալու գործում, տկարին օգնենք ուժեղանալ, իսկ ընկածին ոտքի կանգնել:
Որտեղ էլ լինենք ապրենք ու գործենք այնպես, որ մեր ցանկացած քայլով միայն հարգանք բերենք մեր դարավոր ազգին և բարձրացնենք մեր իսկ անձի պ
1 комментарий
3 класса
Ամեն Հայի մեջ Հայր մեր է դաջված
Ամեն Հայի Մեջ Հիսուս կա խաչված...
0 комментариев
1 класс
Եվ նորից թափառ մի ցեղ
Մեզ մեզնից խլել է ուզում,
Մեր ազնիվ արյունը տաք
Թեյի տեղ խմել է ուզում:
Մեր արտը դարձնել արոտ,
Մեր վիզը ծռել է ուզում:
Էհ, թող գա, թե մեղքերի
Ճահճի մեջ խրվել է ուզում:
Հ. Սահյան
0 комментариев
1 класс
ՄԵնք տուն Ենք դրել հողԵրում օտար
Բայց այդ լոկ տուն է,այլ ոչ թԵ օջախ,
Տունը ամԵն տԵղ կարող Ես սարքԵլ
Սակայն ՝սուրբ օջախ չի կարող լինել :
ՄԵր օջախնԵրը մնացին դատարկ
ՄԵր շԵն տները մԵզ արժան չԵղան,
Օտարի հողում ինչ տուն ,ինչ դղյակ
Օտարությունում՝չկա ապագա :
Օտարի հողում ինչ էլ որ սարքԵս
Այն էլ է օտար՝ միշտ կթվա քԵզ,
Միշտ տագնապով ու վախով կսպասԵս
Օտարություն է՝ կլինի ինչ ասԵս:
Օտարի հողում տնկած ծառն անգամ
ԱյնպԵս չի աճի ու փարթամանա,
Նրա պտուղն էլ ինչքան քաղցրանա
Այն հոտն ու համը՝չէ, չի ունԵնա:
Այս մԵծ աշխարհում ՝չկա մի այլ տԵղ
Որն այնքան հուզի ու հմայի քԵզ,
Քան հայրԵնիքդ՝չքնաղ, անԵզԵրք
Որտեղ մանկության հԵքիաթն Ես թողԵլ:
Որտեղ ամԵն տուն օջախ է Եղել
ԱմԵն Երդիկից միշտ ծուխ է Ել
0 комментариев
1 класс
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...
Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...
Պ.Սևակ
26.I.1962թ.
Երևան
0 комментариев
1 класс
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք, Զըրկվա՜ծ հայրենիք։
Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգ
0 комментариев
1 класс
Օտարության մեջ ապրող մարդու համար հայրենիքի սերը թաքնված հիվանդության է նման: Նա նման է գուցե հոդացավի, որ արևոտ օրերին իրեն զգացնել չի տալիս, բայց բավական է անձրևի կնվա: Օտարության մեջ ապրողի համար հայրենքի սերը գուցե նման է մարդու կտրած ձեռքին, որի կտրած մատերը շարունակում են «ապրել» մինչև վերջ: Մարդուն անընդհատ թվում է, թե մատները շարժվում են, կծկվում, բացվում: Հայրենիքը ցավող ատամ չէ, որ հանես կամ փոխարինես ոսկե ատամով: Եթե մարդը գոնե իր ներսում շարունակում է մարդ մնալ, հայրենիքը շարունակում է ապրել նրա մեջ իբրև սրտի մի անկյունում քաշված սրբություն, իբրև գաղտնի տենդ, որ մի օր իրեն նորից զգացնել կտա...
Վարդգես Պետրոսյան
«Հավասարում բազմաթիվ անհայտներով»