. .
Կթափառեն անցյալի հետ՝
Իմ աչքերն ու քո ժպիտը...
Իմ էսօրը չի լինի էլ,
Սակայն,ահա,
Ո՞նց կջնջես կարոտներում
Հուշեր գրած իմ երեկը...
Թե արծաթե տարիներում
Միամտվի ափսոսանքը,
Շրջանառվի միապաղա՜ղ,
Մեր երբեմնի թոթովանքը,
Որ բարբառեց սիրո լեզուն
Մեր շութերում,
Ո՞նց կջնջես պարսավանքը,
Որ մեղքերի խելքին ընկնում
Ու բամփում է խղճի գլխին,
Արհամարհած՝ արծա՜թ,
Տարի՜ք,
Պատկառանքը...
Էս քաղաքի ծուռ մայթերում,
Թող որ և հարթ քայլերիդ մեջ,
Ո՞նց կջնջես իմ շիտակն ու հակառակը,
Որ ինձ հետ ես ապրել որպես՝
Երջանկություն...
Կասես,իբրև երջանկությունն
Ի պաշտոնե ծուռ չի՞ լինում.
Բա ու՞մ է պետք էլ օձիքն իր
Ամուր ձգած փողկապավոր
Էդ պերճանքը,
Որ մի բան էլ հանդիսավո՜ր,
Առաջադե՜մ,
Հայտարարվի՝ երջանկություն:
Նույնի՜սկ սուտն է խո՜րն անցյալից
Հարցման գալիս,
Թե իրենից,
Թեև թաքուն,
Բայց խղճի հետ չե՞ն բամբասում՝
Լավ ու վատից:
Էնքան լա՜վն է քո ժպիտը...
- Ախր ինչպե՞ս,
Ինչպե՞ս պիտի ջնջես կարոտների
Հուշին գրված՝
Ի՜մ երեկը...
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев