Предыдущая публикация
Զգում եմ ... դու ես... Գալիս ես խաղաղ,
Դու՝ գիշերային շողուն խավարի
Եվ արշալույսի լուսեղեն շաղախ:
Ասես գալիս ես այլ ժամանակից,
Գալիս մոգությամբ մի անհնարին,
Եվ թարթիչներիդ թախծության տակից
Քնքշանքն է նայում, խառնված չարին:
Այլ աշխարհից ես բերում դու ասես
Քո շրթունքների հեգնանքը տանջող,
Բարակ իրանիդ բեկումը այդ հեզ
Եվ հմայքներդ նուրբ ու նահանջող:
Գալիս ես, որ քեզ լոկ հեռվից շնչեմ,
Որ մտքով անգամ ես քեզ չբանամ.
Քո մաքրության դեմ այսպես երկնչեմ
Ու կարոտիդ դեմ այսպես սրբանամ:
Այլ աշխարհից ես գալիս դու ասես,
Բերում այս դողը, ծարավն այս վերին,
Եվ հայացքիդ տակ հավատում եմ ես
Սիրուց մեռնելու առասպելներին։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев