___________________________________________________________
Երկու Խոսք իմ կողմից
(Նախաբան)
Հարգելի ընկերներ, հայրենակիցներ, այսօր գաղտնիք ասած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանը իր վերջին շունչն է փչում, հայրենական տնտեսությունը օրհասական վիճակի է հասել, և ասեմ՝ մեր պատճառով: Մեր, մեր նախորդների մեղքը շատ է մեր առջև, իսկ մեր մեղքը՝ մեր զավակների, մեզ փոխարինող սերնդի առջև: Հիմնականում այս մտայնությունն ու ազնիվ հայրենասիրությունն են մեզ մղում գործողությունների, որոնք այսօր ես կանվանեմ անկանխատեսելի: Ստեղծված իրավիճակի փրկությունը ես տեսնում եմ հիմնավորապես հայ երիտասարդության մեջ: Այլևս իրավունք եմ վերապահում ինձ՝ հայտարարելու՝ եկել է սերունդների, հատկապես քաղաքական սերնդի հերթափոխի ժամանակը: Մենք՝ արժանապատիվ երիտասարդներս, որ դաստիարակվել ենք ցեղի ոգով և ցեղորեն, պատրաստ ենք այլևս մեզ վրա վերցնելու Հայոց երկրի զինվորի ( նաև քաղաքական, դիվանագիտական, գաղափարական զինվորի) առաքելությունը: Պատրաստ ենք պայքարել, իսկ հարկն եղած դեպքում՝ արյամբ հասնել Հայոց երկրի հզորացման սուրբ գաղափարին:
Սիրելի ընկերներ, մեր գաղափարի իրականացման միակ ուղին մեր բոլորի միասնության մեջ է: Բաժան-բաժան մենք նման ենք ոհմակից վտարված գայլի, որի համար ամեն րոպե կյանքն արդեն իսկ պայքար է գոյատևման՝ մերթ որսորդի, մերթ ցրտի, սովի, հիվանդության դեմ: Մեր գերագույն խնդիրն ու նպատակն է ստեղծել ամուր միասնություն՝ կողմ դնելով անձնական ամբիցիաներն ու ձգտումները, պայքարել հանուն ընդհանուրի, հանուն մեծ և արդար գաղափարի:
Ստորև կներկայացնեմ այն ծրագիրը, որի շուրջ առաջարկում եմ միավորվել:
<<Հայոց Տուն>> Նախաձեռնություն
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев