Ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում շատացել են Ադրբեջանական կողմից հետախուզա-դիվերսիոն գործողությունները, ինչպես նաև հրադադարի կանոնավոր և անկանոն խախտումները, այդ թվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Սա մտահոգիչ փաստ է մեր՝ հայ երիտասարդներիս համար, ովքեր համարում են, որ իրենք են բովանդակ Հայքի իսկական տերերը: Մենք՝ Հայկի զավակներս, տիրոջ իրավունքով և նաև տիրոջ պատասխանատվությամբ մեր մտավախությունն ենք արտահայտում ազերիական ահաբեկչական գործողությունների դեմ:
<<Հայոց Տուն>> Հասարակական-քաղաքական նախաձեռնությունն հայտարարում է.
-Արտահայտելով մեր մտահոգությունը և զորակցությունը սահմանամերձ շրջաններում բնակվող մեր հայրենակիցներին, հայտարարում ենք երիտասարդական կամավորական ջոկատ ստեղծելու անհրաժեշտության և ցանկության մասին:
Սիրելի հայրենակիցներ, կո՛չ ենք անում, բոլոր ազգասեր երիտասարդներին միանալ նախաձեռնությանը: Նախաձեռնությունը ամեն շաբաթ, հայ զինվորի կողքին կամավոր կկատարի սահմանային պաշտպանություն, թեկուզ այն կրի սիմվոլիկ երևույթ, կարևորն այն է, որ հայ զինվորի զգա իր եղբայրների և ողջ ազգի օժանդակությունը: Նախաձեռնությունը նաև կարող է համագործակցել ՀՀ ՊՆ-ի հետ:
Հարգանքավ
<<Հայոց Տուն>> Նախաձեռնություն
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев