Մենք շատ մոտ ենք համաձայնության գալուն
Ադրիանոյի գործակալ Պաուլո Աֆոնսոն տեղեկացրել է, որ շուտով իր հաճախորդը կերկարաձգի պայմանագիրը Բարսելոնայի հետ:
Պաուլո Աֆոնսոն հայտարարել է. "Մենք շատ մոտ ենք համաձայնության գալուն, բայց առայժմ չենք եկել: Բարսելոնան շատ մեծ ջանքեր է գործադրում` Բարսան ցանկանում է երկարաձգել Ադրիանոյի պայմանագիրը և Ադրիանոն էլ է նույնը ցանկանում":
Նա հավաստիացրել է, որ "Ադրիանոյին այստեղ շատ է դուր գալիս և նա ցանկանում է մնալ: Բանակցությունները լավ են ընթանում, ապրիլին ես կվերադառնամ Բարսելոնա և, իհարկե, մենք կշարունակենք բանակցել ու կփորձենք հնարավորինս արագ պայմանավորվածություն ձեռք բերել":
"Պայմանագրում կան որոշ կետեր, որոնք դեռ շարունակում ենք քննարկել, բայց ընթացքը շատ լավն է: Ակումբի ղեկավարներն Ադրիանոյի պայմանագրի շուրջ բանակցություններում ինձ շատ լավ են վերաբերվում և ամեն ինչ հիանալի է", - եզրափակել է Աֆոնսոն:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев