Նյոնում ավարտվեց վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում Բարսելոնան մրցելու է Պարի Սեն Ժերմենի հետ:
Նյոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: 8 թիմեր բաժանվեցին 4 զույգերի: Բարսային որպես մրցակից բաժին հասավ ֆրանսիական ՊՍԺ - ն, որի կազմում հանդես են գալիս կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստներ Մաքսվելը, Մոտան, Իբրահիմովիչը:
Փարիզյան ակումբը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել շեյխերի ահռելի ներդրումների շնորհիվ: Թիմ են հրավիրվել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Պաստորեն, Լավեցին, Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան, Տիագո Մոտան, Մաքսվելը, Վան դեր Վիլը, Լուկաս Մոուրան և այլոք: ՊՍԺ - ն գլխավորում է Միլանի լեգենդար գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով մեծ փորձ ունի Չեմպիոնների լիգայում:
Ինչ վերաբերում է ներքին առաջնությանը, ՊՍԺ - ն գլխավորում է ֆրանսիական Լիգա 1 - ի մրցաշարային աղյուսակը և 4 միավորով գերազանցում է 2 - րդ տեղում ընթացող Լիոնին: Խփած 24 գոլերով Ֆրանսիայի առաջնության գլխավոր ռմբարկուն Զլատան Իբրահիմովիչն է:
Ամռանը Բարսելոնան արդեն մեկ անգամ խաղացել է Անչելոտիի թիմի դեմ Պարկ դե Պրինս մարզադաշտում: Այդ ընկերական խաղն ավարտվել է 2 - 2 հաշվով: Բարսայից գոլերը հեղինակել են Ռաֆինյան ու Մեսսին, իսկ ֆրանսիական թիմից` Իբրահիմովիչը և Կամարան:
Դիմակայության առաջին խաղը կայանալու է Փարիզում` ապրիլի 2 - ին կամ 3 - ին, իսկ պատասխան հանդիպումը Նոու Կամպում լինելու է ապրիլի 9 - ին կամ 10 - ին:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев