ՊՍԺ - ն ունի շատ լավ խաղացողներ
Անտոնի Սուբիսարետան բարձր է գնահատել ՊՍԺ - ի խաղացողների հնարավորությունները: Նրա կարծիքով, լավ է, որ պատասխան խաղը կայանալու է Նոու Կամպում:
"Թիմերը հասնում են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, եթե լավ են խաղում: Վիճակահանությունը կհամարվի լավը մեզ համար, եթե 3 շաբաթից կրկին լինենք Նյոնում: Մենք օրեր առաջ մեծ փորձության միջով անցանք 1/8 եզրափակչում, ինչը պետք է մեզ ստիպի խելամիտ լինել", - ասել է Բարսայի մարզական տնօրենը, ով այսօր մեկնել է Նյոն: Նա կարծում է, որ "պետք է դրական գնահատենք այն փաստը, որ պատասխան խաղն անցկացնելու ենք տանը, մեր երկրպագուների կողքին":
"ՊՍԺ - ն ունի շատ լավ խաղացողներ, ովքեր շատ տաղանդավոր են: Այդ թիմը փորձ ունի և կարողանում է նման մակարդակի հանդիպումների մասնակցել, ես վստահ եմ, որ նրանք մինչև վերջ կպայքարեն: Նրանք շատ մրցունակ են: Մենք կհանդիպենք մի քանի հայտնի խաղացողների հետ", - ավելացրել է Սուբիսարետան:
Այլ դիմակայություններ
Անտոնին անդրադարձել է նաև 1/4 եզրափակչի, թերևս, կենտրոնական դիմակայությանը. "Բավարիան և Յուվենտուսը 2 մեծագույն ակումբներ են, որոնք գտնվում են լավ մարզավիճակում: Իհարկե, դա ամենամեծ ուշադրությունը գրավող դիմակայությունն է.... Ինչ վերաբերում է մյուս 2 զույգերին, ես կարծում եմ, որ շատ լավ ֆուտբոլ է լինելու: Մալագան և Բորուսիան 2 թիմեր են, որոնք սիրում են վերահսկել գնդակը: Ռեալ Մադրիդի ներուժի մասին մենք արդեն գիտենք, նրանք կհանդիպեն բազմափորձ խաղացողներից կազմված թիմի":
Այդուհանդերձ, Սուբիսարետան ի վերջո կոչ է արել ժամանակից առաջ չընկնել ու մտածել առաջիկա խաղի մասին. "Չեմպիոնների լիգայի ժամանակը դեռ կգա, բայց կիրակի մենք ունենք հանդիպում Ռայոյի հետ, դա իսկապես դժվար խաղ է լինելու":
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев